Tuesday, March 5, 2013

http://www.vaheavetyan.net/

Հատուկ Շնորհակալություն Սուսաննա Մելքումյանին`ով ջանք ու եռանդ չխնայեց `իրականացնելու Վահեի երազանքը :Ստեղծեց հիմնադրամ , որով կշարունակվի նրա կիսատ թողած գործը:
Նրա երազանքը խաղաղությունն էր, աշխատանքային կրեդոն` փրկել որքան հնարավոր է շատերի կյանք:Վահե Ավետյանի հոր` Գառնիկ Ավետյանի խոսքով, գաղափարը հենց որդունն է: Կյանքի վերջին տարիներին նա սկսել էր բարեգործությամբ զբաղվել և տարբեր նվիրատվություններ էր կատարում մանկատներին: «Նա, լինելով ի ծնե համեստ մարդ, ոչինչ չէր պատմում այդ մասին: Մահից հետո ընկերներն են ասել, որ մահվանից ամիսներ առաջ երաժշտական կենտրոն էր նվիրել Զատիկ մանկատանը: Վահեի սենյակում մի արկղիկ էր դրված` մեջը մանրադրամ: Դա էլ էր մտադիր օգտագործել բարեգործական նպատակներով: Չհասցրեց: Այդ գումարը ևս կտնօրինի հիմնադրամը»,- ասում է նա: