Sunday, June 30, 2013

«Հարսնաքարի» մոտ տեղադրվել է Վահե Ավետյանի հուշաքարը

http://m.youtube.com/#

‹‹Վահե Ավետյան›› նախաձեռնող խմբի անդամները ցանկանում են ստեղծել Հանրային արդարադատության տրիբունալ

‹‹Վահե Ավետյան›› նախաձեռնող խմբի անդամները ցանկանում են ստեղծել Հանրային արդարադատության տրիբունալ: Այսօր այդ մասին նրանք հայտարարել են մամուլի ասուլիսի ժամանակ:

Նախաձեռնող խմբի տարածած հայտարարության  մեջ մասնավորապես ասված է, որ մեկ տարի ձգվող Վահե Ավետյանի սպանության գործը  վառ օրինակ է հանդիսանում և մատնացույց անում ազգակործան և պետականադրույժ քաղաքականության մասին:

‹‹Մեր երկրում ձևավորված անպատժելիության, ամենաթողության ու անհանդուրժողական գաղջ մթնոլորտի անանցանելիությունը ստիպում է մեզ,  համագործակցելով բոլոր շահագրգիռ հասարակական կառույցների հետ, մեկնարկել Հանրային արդարադատության տրիբունալ ստեղծելու գործընթացը››,- ասված է հայտարարության մեջ:

‹‹Վահե Ավետյան›› նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը իր խոսքում հիշեցրել է, որ վաղը՝ հունիսի 29-ին,  լրանում է մեկ տարին, երբ հայտնի օլիգարխ Ռուբեն Հայրապետյանին՝ Նեմեց Ռուբոյին պատկանող ‹‹Հարսնաքար›› ռեստորանային համալիրում նրա թիկնազորի կողմից դաժանաբար ծեծի արդյունքում իր մահկանացուն է  կնքել ՀՀ բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանը: Չուգասզյանը նշել է, որ գործող վարչախմբի ներկայացուցիչներն անում են ամեն ինչ, որպեսզի լռեցնեն աղմուկը և ձգձգեն դատավարությունը, փորձեն կոծկել հանցագործությունը, սակայն իրենք դա թույլ չտալու համար տարբեր հայցեր են ներկայացրել Ռուբեն Հայրապետյանի դեմ:

‹‹Մենք դատական գործընթացի այս ութ ամիսների ընթացքում հերթական անգամ համոզվեցինք, որ դատական ֆունդամենտալ սկզբունքը բռնաբարվեց: Իսկ մի քանի ամիս առաջ էլ Սերժ Սարգսյանը շքանշանով պարգևատրեց Ռուբեն Հայրապետյանին: Փաստորեն, այսպիսի ծայրահեղ վարկաբեկված անձնավորությունը, դեռ դատական պրոցեսը չավարտած, խրախուսանքի է արժանանում, իսկ ամբողջ դատական համակարգն էլ լծված է Ռուբեն Հայրապետյանին մաքրելու գործընթացով››,- ասել է Չուգասզյանը և հավելել, որ այս ամենն ի նկատի ունենալով է, որ իրենք անհրաժեշտ են համարում Հանրային արդարադատության տրիբունալի ստեղծման գործընթացը, որպեսզի երկրում ստեղծված անպատժելիությունը չբերի նրան, որ  ժողովրդին հանկարծ մնա մեկ ճար՝ ինքնադատաստան տեսնել:  

Նախաձեռնող խմբի անդամ Լարիսա Ալավերդյանն էլ կարճատեսություն է  համարում ՀՀԿ-ականների այն դիրքորոշումը, որ պետք է սպասել  իրավական գնահատականին, նոր կարծիք հայտնել դեպքի մասին:

‹‹Ես չեմ սիրում զուգահեռներ անցկացնել, բայց այնպես, ինչպես կոծկում են Հարսնաքարի գործը, ինձ հիշեցնում է՝ ինչպես էին կոծկում Սումգայիթի ջարդերը››,- ասել է Լարիսա Ալավերդյանը: Նա նշել է, որ այս ողբերգությունից անմիջապես հետո վերացրել են փաստերը, և խնդրի լուծումը իրավական հարթության մեջ դարձել է  անհնար, ուստի և պետք է այն դիտարկել քաղաքական հարթության մեջ:

Լիլիթ Թադևոսյան 



Երբ կրակում են Սերժ Սարգսյանի շնորհած մեդալները

Ինչպես արդեն տեղեկացրել էր ԳԱԼԱ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ տասնյակ քաղաքացիներ իրականացնում են բողոքի ակցիա: Չնայած ոստիկանների դիմադրությանը, «Վահե Ավետյան» հասարակական շարժման անդամներին հաջողվեց «Հարսնաքարի» դիմաց տեղադրել հուշաքար, որի վրա գրված է. «Այստեղ տեղադրվելու է «Հարսնաքար»-ում դաժանաբար սպանված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հուշաքարը»: Այստեղ են գտնվում տասնյակ ակտիվիստներ, «Սարդարապատ» շարժում նախաձեռնող խմբի անդամները: Քիչ առաջ «Հարսնաքար» եկավ նաև Ժառանգություն  կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս ԳԱԼԱ լրագրողի հետ զրույցում ասել է, որ կատարված դաժանաբար սպանությունից մեկ տարի անց իրական մեղավորները այդպես էլ պատիժ չստացան: Ինչ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանին մեդալով պարգևատրելու Սերժ Սարգսյանի որոշմանը, ապա ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի. «Երբեմն մեղավոր են ոչ թե պարգևատրվողները, այլ  հենց պարգևատրողները: Նման իրավիճակը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը ղեկավարվում է անօրեն իշխանությունների կողմից, նրանց կողմից, ովքեր գողացել են ժողովրդի իրավունքը»: Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն էլ ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է. «Սերժ Սարգսյանը տալիս է մեդալներ և ասում, թե՝ տեսեք ինչպես են կրակում դրանք: Սա ահազանգ է՝ ուղղված մեզ բոլորիս, և մենք այն ընդունում ենք»:

Members of the Vahe Avetyan civil movement have set up a memorial stone in front of the Harsnaqar restaurant.


 
The inscription on the stone reads: “A stone commemorating officer of the Armenian army, military doctor Vahe Avetyan will be set up here.”

Vice-Chief of the Yerevan Police Department Valeri Osipyan tried to prevent the action, but failed.

Today, June 29, is the first anniversary of Vahe Avetyasn’s death.

The Vahe Avetyan civil movement members, public figures and Preparliament representatives gathered in front of the Harsnaqar restaurant.

Armenia’s ex-ombudsman Larisa Alaverdyan made a speech, addressing General Valeri Osipyan. 

“What is going on in court everyday is a slap on our face if we fail to make this trial a punishment for the criminal elite, which enjoys impunity. In this case we must not have a sleep of the just. I am calling on everyone to join us. This is not an ordinary murder. Rather, this is a murder aimed at the Armenian army.”

The movement members planned a candlelight ceremony in front of the Harsnaqar restaurant and a march toward the house of President of the Football Federation of Armenia Ruben Hairapetyan, owner of the Harsnaqar restaurant. 
 

Վահե Ավետյանի չբացահայտված մահը յուրաքանչյուրիս մահն է

Վահե Ավետյանի չբացահայտված մահը յուրաքանչյուրիս մահն է: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Հայկական Վերածնունդ» կազմակերպության Գերմանիայի մասնաճյուղը:

Հայտարարությունում, նաեւ ասվում է.

«2001թ. սեպտեմբերի 24-ին Պողոս Պողոսյանը սպանվեց Երեւանի «Առագաստ» սրճարանում` այդ պահին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից ծեծվելու արդյունքում: Ականատեսների վկայությամբ ծեծի պատճառ էր հանդիսացել Պողոսյանի կողմից նախագահին ուղղված ողջույնի «անհարգալից» ձեւը: Թեեւ ծեծին մասնկացել էին մի քանի հոգի, Քոչարյանի թիկնազորի միայն մեկ անդամի՝ Աղամալ Հարությունյանի նկատմամբ դատարանը որոշում ընդունեց եւ նրան դատապարտեց 1,5 տարվա պայմանական ազատազրկման՝ «անզգույշ սպանություն» հոդվածով:

2012թ. հունիսի 29-ին Վահե Գառնիկի Ավետյանը (հայ բժիշկ, ՀՀ զինված ուժերի բուժծառայության մայոր) մահացավ` կոմայից ուշքի չգալով։ Ավետյանը կոմայի մեջ էր հայտնվել ծեծից հետո, որը տեղի էր ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր (այդ ժամանակ) Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում։ Դատավարությունը դեռ շարունակվում է:

2013թ. ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանին հրազենային կրակոցով սպանում են գյուղապետարանի դիմաց:  Նախաքննությունը շարունակվում է:

2013թ.հունիսի 1-ին Ավետիք Բուդաղյանը` Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուն, ով եղբայրն էր Ղարաբաղի զորամասերից մեկի հրամանատար գնդապետ Արտակ Բուդաղյանի, սպանվեց հրազենային կրակոցից Սուրեն Խաչատրյանի (այդ ժամանակ մարզպետ, Լիսկա մականվամբ) տան բակում Սուրեն Խաչատրյանի որդու կողմից: Իրական միջադեպը կոծկելու փորձեր արվեցին Սուրեն Խաչատրյանի կողմից: Այժմ դատավարությունը շարունակվում է:

Վահե Ավետյանի, Պողոս Պողոսյանի,Հրաչ Մուրադյանի, Ավետիք Բուդաղյանի….

մահը, յուրաքանչյուրիս մահն է:

Մեղադրյալների շարքերում բացակայում են իսկական հրահանգ տվողներն ու հրահրողները: Մենք պահանջում ենք պատասխանատվության ենթարկել կամայականությունն ու անպատժելիությունը: Այդժամ սպանողները, կգիտակցեն,  որ մարդիկ անտեր չեն: Կգիտակցեն, որ ժողովրդի օրենքից, դատից, պատժից ոչ մի  տեղ չեն փախչի: Դա կստիպի նրանց երկու անգամ մտածել ձեռք  բարձրացնելուց առաջ: Նրանք կիմանան, որ այս մարդկանց թիկունքին կանգնած է մի ամբողջ ազգ աշխարհի բոլոր ծայրերում, այդ թվում` Գերմանիայում:

«Համահայկական վերածնունդ» Գերմանիայի մասնաճյուղը իր զորակցությունն է հայտնում չարաբաստիկ հանցագործությունների անմեղ զոհերի ընտանիքներին,  հարազատներին ու ընկերներին:

Եկեք միասի´ն պայքարենք, որ հաստատ հաղթենք: Ուղղակի եկե´ք միավորվենք,  որպեզսի չեզոքացնենք սպանողներին ու նրանց սատարողներին` մեզ ապրել խանգարողներին»: չբացահայտված մահը յուրաքանչյուրիս մահն է: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Հայկական Վերածնունդ» կազմակերպության Գերմանիայի մասնաճյուղը:

Հայտարարությունում, նաեւ ասվում է.

«2001թ. սեպտեմբերի 24-ին Պողոս Պողոսյանը սպանվեց Երեւանի «Առագաստ» սրճարանում` այդ պահին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից ծեծվելու արդյունքում: Ականատեսների վկայությամբ ծեծի պատճառ էր հանդիսացել Պողոսյանի կողմից նախագահին ուղղված ողջույնի «անհարգալից» ձեւը: Թեեւ ծեծին մասնկացել էին մի քանի հոգի, Քոչարյանի թիկնազորի միայն մեկ անդամի՝ Աղամալ Հարությունյանի նկատմամբ դատարանը որոշում ընդունեց եւ նրան դատապարտեց 1,5 տարվա պայմանական ազատազրկման՝ «անզգույշ սպանություն» հոդվածով:

2012թ. հունիսի 29-ին Վահե Գառնիկի Ավետյանը (հայ բժիշկ, ՀՀ զինված ուժերի բուժծառայության մայոր) մահացավ` կոմայից ուշքի չգալով։ Ավետյանը կոմայի մեջ էր հայտնվել ծեծից հետո, որը տեղի էր ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր (այդ ժամանակ) Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում։ Դատավարությունը դեռ շարունակվում է:

2013թ. ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանին հրազենային կրակոցով սպանում են գյուղապետարանի դիմաց:  Նախաքննությունը շարունակվում է:

2013թ.հունիսի 1-ին Ավետիք Բուդաղյանը` Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուն, ով եղբայրն էր Ղարաբաղի զորամասերից մեկի հրամանատար գնդապետ Արտակ Բուդաղյանի, սպանվեց հրազենային կրակոցից Սուրեն Խաչատրյանի (այդ ժամանակ մարզպետ, Լիսկա մականվամբ) տան բակում Սուրեն Խաչատրյանի որդու կողմից: Իրական միջադեպը կոծկելու փորձեր արվեցին Սուրեն Խաչատրյանի կողմից: Այժմ դատավարությունը շարունակվում է:

Վահե Ավետյանի, Պողոս Պողոսյանի,Հրաչ Մուրադյանի, Ավետիք Բուդաղյանի….

մահը, յուրաքանչյուրիս մահն է:

Մեղադրյալների շարքերում բացակայում են իսկական հրահանգ տվողներն ու հրահրողները: Մենք պահանջում ենք պատասխանատվության ենթարկել կամայականությունն ու անպատժելիությունը: Այդժամ սպանողները, կգիտակցեն,  որ մարդիկ անտեր չեն: Կգիտակցեն, որ ժողովրդի օրենքից, դատից, պատժից ոչ մի  տեղ չեն փախչի: Դա կստիպի նրանց երկու անգամ մտածել ձեռք  բարձրացնելուց առաջ: Նրանք կիմանան, որ այս մարդկանց թիկունքին կանգնած է մի ամբողջ ազգ աշխարհի բոլոր ծայրերում, այդ թվում` Գերմանիայում:

«Համահայկական վերածնունդ» Գերմանիայի մասնաճյուղը իր զորակցությունն է հայտնում չարաբաստիկ հանցագործությունների անմեղ զոհերի ընտանիքներին,  հարազատներին ու ընկերներին:

Եկեք միասի´ն պայքարենք, որ հաստատ հաղթենք: Ուղղակի եկե´ք միավորվենք,  որպեզսի չեզոքացնենք սպանողներին ու նրանց սատարողներին` մեզ ապրել խանգարողներին»:

Monday, June 17, 2013

Crime without punishment?: ‘Post-war syndrome’ seen behind deadly shooting in Goris

A string of recent high-profile crimes in the country, ‘unmasking’ certain politicians, better known to public as “neighborhood authorities or oligarchs”, are the results of a postwar syndrome, representatives of Armenian intelligentsia think.

Director of puppet theatre, film director Ruben Babayan says in reference to the weekend gunshots fired in the vicinity of Syunik governor Suren Khachatryan’s mansion, leaving former Goris mayoral candidate Avetik Bughadyan dead, while his brother Artak Bughadyan, commander at a military unit in Nagorno Karabakh, along with one of Khachatryan’s bodyguards got heavily wounded and hospitalized: “Both very decent people and criminals enjoying killing people take part in the war, then both return back to normal life. I believe it is obvious which category the governor of Syunik belongs to”. (The reference is to the Nagorno Karabakh war, 1992-1994, and Suren Khachatryan’s participation in it.)

Drawing parallels between the Goris incident and the “Harsnakar affair”, he says one is the logical continuation of the other. To remind, last summer former people believed to be MP Ruben Hayrapetyan’s bodyguards beat to death young military doctor, army officer Vahe Avetyan at the Harsnakar restaurant complex belonging to the Hayrapetyan family.

Composer, songwriter Vahan Artsruni is convinced that a crisis has begun among the ruling top brass, and all methods are good to keep the reign.

Criminologist Sergey Galoyan recalls the April 23 shooting incident in Gyumri, with its former mayor Vardan Ghukasyan’s son and nephew as accomplices: Artyom Karapetyan was killed, Harutyun Khachatryan was wounded and hospitalized.

“Where is the honor and dignity of the police? Why won’t they solve these crimes?” asks Galoyan.

After the Gyumri incident, chief of police Vladimir Gasparyan said no longer issues would be solved by bloodshed in the country. Now he insists that if “certain blockheads don’t get it, they will”. Meanwhile, the Goris incident appears to prove the opposite.

Heritage faction member Zaruhi Postanjyan wrote on her Facebook page: “Almost a year has passed since Vahe Avetyan’s murder, and now again an officer of the armed forces is killed and again a high-ranking official is involved; what an unfair and brutal reality! Almost every week we hear about a death of a conscript, feel deep regret for their lost lives. We are witnesses of not simply impunity of high-ranking officials guilty of murder, but also their encouragement with state awards. The chief employer and sponsor of the high-ranking officials committing crimes, which have become a common thing, is [President] Serzh Sargsyan.”

Babayan believes people in Armenia come to power not to draft laws, but to find ways to bypass them.

“Armenia is founded on the basis of criminals rather than qualified professionals. The political fight has started from within, among themselves [the criminal elite]. The criminal world has started destroying itself, guided by the mafia rules,” says the film director with conviction.

Vahe Avetyan case: results of public response

The murder of military surgeon Vahe Avetyan last year was not the only incident in Armenia. Society has the habit of “adding them” and when an especially outrageous incident occurs a popular outbreak takes place, Avetik Ishkhanyan, Chairman of the Helsinki Committee of Armenia, told Tert.am.

“But for the deadly incident in the Harsnaqar restaurant [Vahe Avetyan’s murder], they would convict a couple of persons and nothing else,” he said.

According to Ishkhanyan, if the ‘Vahe Avetyan’ movement had not flagged, the deadly incident in Goris would not have occurred.

“In our case, we get enthusiastic for a short period and then out enthusiasm fades, which the authorities are well aware of,” Ishkhanyan said.

He recalled Levon Gulyan’s death at a police station in 2007, which “unfortunately, has been clean forgotten.”

In response to the same question, Artur Sakunts, Chairman of the Helsinki Citizens’ Assembly Vanadzor office, told Tert.am that public discontent “forced Ruben Hairapetyan to resign.”

“However, his role in the murder has not been determined yet. We have more questions than answers,” Sakunts said.

On June 17, 2012, Vahe Avetyan, as well as his friends, was mercilessly beaten at the Harsnaqar restaurant. He died in hospital a few days later.

President of the Football Federation of Armenia Ruben Hairapetyan, who is owner of the Harsnaqar restaurant, said in court that he would have prevented the murder if he had been present.

The human rights defender Artur Sakunts, however, said: “Whatever he testifies in court now is not a ground for me. No investigation has been conducted to prove he is honest. I am not going to believe him.”

Ethnographer Hranush Kharatyan points out “culture of terror” in Armenia. The public discontent that followed Vahe Avetyan’s murder hardly produced any results.

բոլորս ենք պատասխանատու նման ողբերգությունների համար, որովհետև թույլ ենք տվել, որպեսզի տականքը նվաճի երկիրը մոլախոտի նման

Այսօր լրանում է ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան տարելիցը:
Նրան 2012թ-ի հունիսի 17-ին դաժանաբար ծեծի էր ենթարկել ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը:
Դեպքը տեղի էր ունեցել Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում, ուր Վահե Ավետյանը այցելել էր իր մի քանի ընկերների հետ:
Վահե Ավետյանը հայկական բանակի սպա էր, մայոր, ռազմական բժիշկ:
Բժիշկներ էին նաև նրա ընկերները, որոնք նույնպես դաժան ծեծի էին ենթարկվել, բայց, բարեբախտաբար, ողջ են մնացել:
Իսկ Վահեն ուղեղի ծանրագույն վնասվածքներ էր ստացել և հայտնվել կոմայի մեջ, որից նա այդպես էլ դուրս չեկավ:
Սա հերթական ողբերգությունն է, որ ապրեց մեր հասարակությունը քրեաօլիգարխիկ համակարգի հետևանքով:
Վահե Ավետյանը հերթականն է ծեծվածների, սպանվածների, ինքնասպանության հասցվածների, նվաստացվածների, խաբվածների, իրավազրկվածների մեջ: Իսկ այդ շարքին արդեն ոչ սկիզբ կա ու թվում է` ոչ էլ վերջ:
Վերջ չի լինի, քանի դեռ հասարակությունը չի որոշի, որ այդ ամենին պետք է վերջ դնել, քանի որ այլևս չկա որևէ հույս, որ ինչ-որ մեկի շնորհիվ հնարավոր է անել դա:
Երբ Վահե Ավետյանի հետ այդ ողբերգական դեպքը պատահեց, շատերը բարձրաձայնում էին, որ այստեղ բանակի, սպայի պատվի խնդիրն է, ու Պաշտպանության նախարարությունը պետք է հետամուտ լինի այդ ամենին, մեղավորների բացահայտմանը:
Իրականում, սակայն, սա հասարակության պատվի հարցն է, սա հասարակության գոյության հարցն է, և այստեղ հասարակությունն է, որ պետք է հետամուտ լինի մեղավորների պատասխանատվությանը:
Բայց խոսքը միայն իրավական պատասխանատվության մասին չէ, քանի որ կան նաև բարոյական պատասխանատուներ՝ նրանք, ովքեր այս համակարգն են ձևավորել, հաստատել, ամրացրել, ինստիտուցիոնալացրել, իսկ հիմա էլ վայելում են և ցինիկ կերպով հայտարարում, որ նման ողբերգությունների համար «բոլորս ենք պատասխանատու»:
Մյուս կողմից, այո, բոլորս ենք պատասխանատու նման ողբերգությունների համար, որովհետև թույլ ենք տվել, որպեսզի տականքը նվաճի երկիրը մոլախոտի նման, որպեսզի ստորությունն ու ցինիզմը ծածկի ամեն ինչ, մարսի ամեն ինչ:
Եվ այսօր հասարակության պատվի հարցն է դրված սեղանին:
Միևնույն ժամանակ, մենք բոլորս հասկանում ենք նաև, որ հասարակությունը շատ բազմաշերտ է և այստեղ ոչինչ միանշանակ չէ, առավել ևս, որ մենք գիտենք, թե ինչ բազմատեսակ միջոցներով է Հայաստանի հասարակությունը դեգրադացվել, ինչպես են հետևողականորեն տարբեր «էլիտաներ» ոչնչացրել հասարակության պատիվը, հասարակությանը թերարժեքության, պոտենցիալ զոհի բարդույթ ներշնչել, և այսօր մենք ունենք այն, ինչ ունենք:
Եվ այսօր մենք ունենք այդ ամենի հերթական զոհերը, մենք ունենք հերթական վիշտը, հերթական ողբերգությունը:
Pressing.am վերլուծական-լրատվական կայք էջը իր խորին ցավակցությունն է հայտնում` լուսավոր հայի, նվիրյալ սպայի, ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հարազատներին, մտերիմներին Վահեի մահվան տարելիցի հետ կապված...
Թող որ ԱՐԴԱՐ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ զգաս քո երկնքում ՀԱՅՈՐԴԻ...
«ՀՀ բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան տարելիցի կապակցությամբ՝ 2013 թվականի հունիսի 29-ին (շաբաթ օրը)՝ ժամը 19:00-ին, նրան մահ պատճառած դաժան խոշտանգման վայրում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում, տեղի է ունենալու հիշատակի մոմավառություն, որին հետևելու է բողոքի երթ Ավան թաղամասում:

Հորդորում ենք Ձեր ներկայությամբ հարգել Վահե Ավետյանի հիշատակը և միանալ քրեաօլիգարխիկ համակարգի բռնության հակամշակույթի հանդեպ հանրային համատարած մերժման, պարսավանքի և անհանդուրժողականության շարժմանը»:

«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբ