Thursday, August 30, 2012

Պատասխան են տալու

Վահեն միշտ մեզ հետ է լինելու. Նրա անունը հավերժ ուժ է տալու բոլորիս,որ գնանք մինչև վերջ , ու բոլոր մեղավորները պատասխան տան

UEFA and FIFA: demand to dismiss Ruben Hayrapetyan from Armenian Football Federation!

On June 17, 2012, Vahe Avetyan, head of the ENT Department of Yerevan Garrison Hospital, and two other military doctors were brutally beaten at “Harsnakar” restaurant, owned and operated by Republican Party MP and the President of the Armenian Football Federation Ruben Hayrapetyan. These three men were beaten by Hayrapetyan’s personal security detail and restaurant employees.

On June 28, 2012, Vahe Avetyan, the 33-year old father of two, succumbed to his extensive injuries and passed away after never regaining consciousness.

Throughout the years, Hayrapetyan has demonstrated disregard for the rule of law, and has engendered a reprehensible atmosphere of impunity for those in his inner circle.

During one of the press conferences on Hayrapetyan has publicly threatened to personally beat people and “punish” journalists who dare to speak out against him; Hayrapetyan also suggested his son would impregnate one of the journalists

[ http://www.youtube.com/watch?v=Rnkg82tYZBg&feature=share (Title: Confessions of Armenian MP Ruben Hayrapetyan. The video is subtitled in English].

Hayrapetyan has maintained that those involved in Avetyan’s beating are closely associated with him, including a member of his personal security detail. While initially resistant, Hayrapetyan was forced to step down from Parliament, after a strong public outcry demanding his resignation, on July 3, 2012.

After the death of Mayor Vahe Avetyan thousands of Armenians gathered in front of “Harsnakar” restaurant to raise their voice against the criminal oligarchic system. Ruben Hayrapetyan once again showed his disregard for the law, when he publicly slapped a lawyer in front of the people and police.

That is why we are calling on the UEFA and FIFA to stand with the Armenian people and to request that Hayrapetyan steps down from his position as the president of the Armenian Football Federation.

While we understand that UEFA and FIFA do not have jurisdiction over who leads the Armenian Football Federation, we believe that such a request will serve its intended purpose of condemning the impunity with which Hayrapetyan conducts himself, and will force the Armenian authorities to demand Hayrapetyan’s resignation from the Armenian Football Federation.

In a sport that brings together people of all creeds and color, the likes of Hayrapetyan should have no place to sow their seeds of fear, impunity, and intolerance.

Stand with us. No mobsters in UEFA and FIFA!



From Poghos Poghosyan To Vahe Avetyan

Today, Heritage parliamentary group introduced a draft decision before the National Assembly on the creation of a temporary commission to study Vahe Avetyan’s and Poghos Poghosyan’s murder cases and to present conclusions to the parliament.
The commission is tasked with:
- the study of the severe beating of a group of military officers and Harsnakar restaurant and murder of one of them;
- the study of Poghos Poghosyan’s death killed on September 25, 2001 and
- the relation or participation of present or former officials to crimes that harmed people’s lives or health. The Heritage parliamentary group informs.

«Ժառանգության» օրենսդրական նախաձեռնությունը՝ Պողոս Պողոսյանի սպանությունից մինչև «Հարսնաքար»


Այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները Ազգային Ժողովում շրջանառության մեջ են դրել «2012թ. հունիսի 17-ին Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ՀՀ Պաշտպանության նախարարության մի խումբ սպաների դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքերի, ինչպես նաև 2001 թվականի սպետեմբերի 25-ին տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանությունից հետո առավել արմատավորված անպատժելիության ու ամենաթողության համար պատասխանատու և մեղսակից գործող պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքի և առողջության դեմ հանցագործությունների ուսումնասիրության միջոցով ՀՀ Ազգային Ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի որոշման նախագիծը: Հանձնաժողովի խնդիրներն են՝

1. 2012թ. հունիսի 17-ին Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում Պաշտպանության նախարարության մի խումբ սպաների դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքների ուսումնասիրությունը,
2. 2001թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանության հանգամանքների ուսումնասիրությունը,
3. գործող ու պաշտոնաող բարձրաստիճան պաշտոնյաների, նրան հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքի և առողջության դեմ բոլոր հանցագոծությունների վերաբերյալ ուսումնասիրությունը:

Ստորև ներկայացնում ենք որոշման նախագծի տեքստը:

30 օգոստոսի 2012
Պարոն Հովիկ Աբրահամյանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Երևան, Հայաստանի Հանրապետություն ԺԽ-Ե-0113/12
Հարգելի պարոն Աբրահամյան,
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ եւ «Ազգային Ժողովի կանոնակարգե Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածներով' ՀՀ Ազգային Ժողովի քննարկմանն ենք ներկայացնում «2012թ. հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքարե ռեստորանային համալիրում ՀՀ Պաշտպանության նախարարության մի խումբ սպաներին դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքների, ինչպես նաև 2001 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանությունից հետո առավել արմատավորված անպատժելիության ու ամենաթողության համար պատասխանատու և մեղսակից գործող ու պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքի և առողջության դեմ հանցագործությունների ուսումնասիրության միջոցով ՀՀ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասինե Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի որոշման նախագիծը:

Խնդրում ենք ներկայացված որոշման նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր' 5 թերթ:
Հարգանոք'
ԱԺ պատգամավորներ

ՆԱԽԱԳԻԾ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

2012Թ. ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ ԵՐԵՎԱՆԻ «ՀԱՐՍՆԱՔԱՐ» ՌԵՍՏՈՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ԽՈՒՄԲ ՍՊԱՆԵՐԻ ԴԱԺԱՆ ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ, ՆՐԱՆՑԻՑ ՄԵԿԻՆ ԿՅԱՆՔԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊՈՂՈՍ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՎԵԼ ԱՐՄԱՏԱՎՈՐՎԱԾ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՎ ՄԵՂՍԱԿԻՑ ԳՈՐԾՈՂ ՈՒ ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՀԵՏ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի համաձայն' Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ' Հանձնաժողով)' 2012թ. հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքարե ռեստորանային համալիրում ՀՀ Պաշտպանության նախարարության մի խումբ սպաներին դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքների մասին, ինչպես նաև 2001 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանությունից հետո առավել արմատավորված անպատժելիության ու ամենաթողության համար պատասխանատու և մեղսակից գործող ու պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքի և առողջության դեմ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար:

2. Հանձնաժողովի խնդիրն է'

ա) 2012թ. հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքարե ռեստորանային համալիրում Պաշտպանության նախարարության մի խումբ սպաների դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքների ուսումնասիրությունը,

բ) 2001 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանության հանգամանքների ուսումնասիրությունը,

գ) գործող ու պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքի և առողջության դեմ բոլոր հանցագործությունների վերաբերյալ ուսումնասիրությունը:

3. Հանձնաժողովն իր առջեւ դրված խնդիրներն իրականացնելիս իրավունք ունի'

ա) Հանձնաժողովի որոշմամբ ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կամ համայնքային կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից 10-օրյա ժամկետում, պահանջել եւ ստանալ Հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր, տեղեկատվություն,

բ) Հանձնաժողովի որոշմամբ ցանկացած պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներին ու պաշտոնատար անձանց, ոչ ուշ, քան երեք օր առաջ գրավոր տեղեկացնելով հանձնաժողովի կողմից բարձրացրած հարցի քննարկման մասին՝ պահանջել ներկա գտնվել հանձնաժողովի նիստին, տալ բացատրություններ հանձնաժողովի կողմից քննարկվող հարցի վերաբերյալ և պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին,

գ) Հանձնաժողովի որոշմամբ հրավիրել գործի հետ առնչություն ունեցող անձանց' քաղաքացիների, վկաների եւ տուժողների եւ այլոց, լսել նրանց բացատրությունները,

դ) ծանոթանալ հունիսի 17-ին «Հարսնաքարումե տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի նյութերին և գործող ու պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքի և առողջության դեմ բոլոր հանցագործությունների վերաբերյալ ավարտված և չավարտված քրեական գործերի նյութերին,

ե) իր աշխատանքներում ներգրավել համապատասխան մասնագետների եւ փորձագետների:

4. Հանձնաժողովի անդամները, Հանձնաժողովի որոշմամբ, օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են այցելել ձերբակալվածների եւ կալանավորվածների պահելու վայրեր, հանդիպել անազատության մեջ գտնվող անձանց եւ ունենալ հանդիպում-ընդունելություն:

5. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են մեկական պատգամավոր Ազգային ժողովի խմբակցություններից, եւ մեկ պատգամավոր խմբակցությունների կազմում չընդգրկված պատգամավորներից:

6. Պատգամավորները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության ղեկավարի (քարտուղարի) ներկայացմամբ:

7. Հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար խմբակցության կազմում չընդգրկված պատգամավորների թեկնածուներին Ազգային ժողովի նիստում առաջարկում են պատգամավորները: Ընտրված է համարվում այն պատգամավորը, ով բաց քվեարկությամբ ստանում է առավել թվով ձայներ:

8. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ եւ տեղակալ: Հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է ընդդիմադիր խմբակցություններին: Հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է ոչ ընդդիմադիր խմբակցություններին:

9. Ազգային ժողովի աշխատակազմը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համար սահմանված կարգով ապահովում է Հանձնաժողովի գործունեության համար օրենքով սահմանված անհրաժեշտ պայմաններ:

10. Հանձնաժողովի լիազորությունները դադարում են 2012 թվականի դեկտեմբերի 1-ին:

11. Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների մասին մինչեւ 2012 թվականի դեկտեմբերի 6-ը զեկուցում է Ազգային ժողովի նիստում' ներկայացնելով եզրակացություն: Եզրակացության առնչությամբ առարկություններ ունեցող անդամները կարող են ներկայացնել հատուկ կարծիք, որը կցվում է եզրակացությանը:


Եվ իշխանության մեջ չկա մեկը, ով կասի՝ «Վերջ տվեք այս անբարոյականությանն ու մարդկանց ստորացմանը»

Նախաքննական մարմինը Վահե Ավետյանի սպանության գործը ուղարկել է դատաքննության: Փաստաբաններն ու իրավագետ-փորձագետները արդեն հիմնավոր մերկացրել են քննված (իրականում' չքննված) գործը` այն իրավացիորեն գնահատելով հանցագործություն կատարած անձանց շրջանակը անթաքույց կրճատելու, հանցագործներից շատերին անատիժ թողնելու ցինիկ հորինվածք: Կասկած չկա, որ դատաքննության ընթացքում պետական մեղադրողը, ով իրականում պետք է կոչված լինի պաշտպանելու իրավական պետության, արդարադատության, հասարակության, ՀՀ քաղաքացի Վահե Ավետյանի ու նրա ընտանիքի, եւ վերջապես' ՀՀ զինված ուժերի սպայի շահերը, գործելու է իր համար կանխավ գծված շրջանակում. հանցագործությունը կատարել են այդ 5-ը, ապացուցված չէ, որ նրանք ծեծի ընթացքում Վահեին սպանելու շահադիտական նպատակ են ունեցել, մահը վրա է հասել ծեծի (Կուկուի գործի տերմինաբանությամբ կասեին' “անզգույշ քաշքշոցի”) արդյունքում, դժվար է պարզել, թե այդ 5-ից որ մեկի հարվածն է մահացու եղել Վահեի կյանքի համար, այդ 5-ը «Հարսնաքարի» անվտանգությւան ծառայության աշխատակիցներն են եղել, այլ ոչ թե Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի առանցքային դեմքեր, իսկ վերջինս էլ որեւէ առնչություն չունի ծեծի ու Վահեի սպանության հետ: Սա է գործի նախաքննության ու դատաքննության համար գծված գիծը…
Վահե Ավետյանի ընտանիքի շահերի պաշտպանների օրինական պահանջների հանդեպ իրավապահ մարմինների' արդեն իսկ դրսեւորած քամահրանքն ու կամայականությունը այս դրամայի նախերգանքն են, որից հայ հասարակությունը դեռ խորշելու շատ առիթներ կունենա հատկապես դատաքննության ընթացքում, երբ նշանակված դատավորը հերթականությամբ չհիմնավորված կհամարի ու կմերժի Ռուբեն Հայրապետյանին, ծեծին մասնակցած, բայց գործից դուրս թողնված մոտ 10 այլ անձանց, «Հարսնաքար» համալիրի' արտերկիր փախցված աշխատակցին դատակոչելու փաստաբանների միջնորդությունները: Ցավոք, այս հեռանկարն օրավուր տեսանելի է դառնում, որովհետեւ այդպես են կամենում վերեւները…
Իսկ մինչ այդ կամ հընթացս' Ավանում լայնամասշտաբ ստորագրահավաք է սկսվել, որով ավանցի ընտրողները իբրեւ թե “աղերսում” են ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին' չհրաժարվել մանդատից, անձեռնմխելիությունից ու հանրությանն անհայտ պատգամավորական “բուռն”, “հայրենանվեր” գործունեությունից: Ստորագրահավաքի կազմակերպման հարցում վերստին շրջանառվում է Ռուբեն Հայրապետյանի մտերմագույն ընկեր Սամվել Ալեքսանյանի անունը, ով մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից առաջ պատգամավոր
դառնալ “չցանկացող” Հայրապետյանին հորդորել ու համոզել էր առաջադրվել “պապենական” ընտրատարածքում:
Որքան էլ համոզման “սրտակեղեք” ու “հոգեցունց” գործընթացը արտաքուստ թողնվեց Սամվել Ալեքսանյանի փխրուն ուսերին, ՀՀԿ քաղխորհուրդը “գիշերային նիստով” այդ ընտրատարածքում իր նախկին թեկնածուին փոխարինեց Ռուբեն Հայրապետյանով' օրինականացնելով Ալեքսանյանի “համոզումն” ու Հայրապետյանին առաջադրելով թիվ 1-ում, երբ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարել էր այնտեղ խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանին առաջադրելու, իսկ ՀԱԿ անդամ Գայանե Առուստամյանն էլ' իր ինքնաառաջադրման մասին:
Ողջ քարոզարշավի ընթացքում “համոզված” ու “համոզած” Հայրապետյան- Ալեքսանյան զույգը սրտխառնոց առաջացնող քուչի թատրոնի դերասաններ դարձան: Առաջինը աջուձախ բանավեճի էր հրավիրում Լեւոն Տեր-Պետրոսյանից սկսած բոլորին' կարծես նախագահական ընտրապայքարի էր դուրս եկել, տղամարդուն անվայել վիրավորական արտահայտություններ էր թույլ տալիս կին մրցակցի' Գայանե Առուստամյանի հասցեին եւ ապա հեգնանքով մեղա գալիս: Մյուսը' Սամվել Ալեքսանյանը իրեն մրցակից էր ճանաչում իր դրածոյին, բայց ոչ իրեն բանավաճի հրավիրած ու հիմնական մրցակից Նիկոլ Փաշինյանին: Երկուսով ինքնահռչակել էին իրենց “կալիբրը” ու ազատություն տվել թե լեզվին, թե ձեռքերին' կանանց ու երեխաներին քսի տալով մրցակիցների վրա:
Ու ոչ մեկ չսաստեց նրանց' իրենց կարգի հրավիրելու ու հասարակության երեսին չթքելու պահանջով: Ավելին, այդ թատրոնին միացավ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը' 7-րդ ընտրատարածքում թփթփացնելով Սամվել Ալեքսանյանի, իսկ 1-ին ընտրատարածքում' Ռուբեն Հայրապետյանի ուսին: Ավանի ընտրողների հետ հանդիպման ընթացքում նա Ռուբեն Հայրապետյանի առաջադրումը բացատրեց ոչ թե Սամվել Ալեքսանյանի “աղիողորմ համոզումով”, այլ “բարի ավանդույթով”: “Բարի ավանդույթով” առաջադրված Ռուբեն Հայրապետյան ու Սամվել
Ալեքսանյանն էլ ՀՀԿ-ի հետ միասին ընտրություններն անցկացրին “լավագույն ավանդույթները շարունակվում են» կարգախոսին հավատարիմ: Ինչպես մյուս բոլոր ընտրատարածքներում, ցնդող թանաքի ու շրջիկ խմբերի օգնությամբ հազարավոր կեղծ քվեների հավելագրումներով երկու “անպարտելիները” “ջախջախիչ հաղթանակ” գրանցեցին իրենց մրցակիցների հանդեպ, այն դեպքում երբ 1-ին ընտրատարածքում արդարեւ հաղթողը 10.000-ին մոտ անկաշառ ձայներ ստացած «Ժառանգության» թեկնածու Ստեփան Սաֆարյանն էր, իսկ 7-րդ
ընտրատարածքում' գրեթե նույնքան քվե ստացած Նիկոլ Փաշինյանը:
Այդ “հաղթանակից” արբեցած' Ալեքսանյանն ու Հայրապետյանը տեսախցիկների առջեւ պոզաներ էին բռնում իբրեւ “հերոսներ”. Ալեքսանյանը ցինիկաբար լրագրողներից պահանջում էր իրեն հարցեր ուղղել ու սպառնում էր իբրեւ “պահանջված քաղաքական գործիչ” այսուհետ “վճարովի հարցազրույցներ” տալ: Հայրապետյանն էլ ԿԸՀ-ի առջեւ հոխորտում էր իրեն անցանկալի հարց ուղղած լրագրողների վրա (անցած տարի էլ մեկ այլ լրագրողի հայհոյեց, սակայն, չնայած առկա ձայնագրությանը, “անպարտելի” ճանաչվեց հայոց “դատարանում”), ինչպես նաեւ սպառնում էր Նիկոլ Փաշինյանին' իրեն բնորոշ ոճով հաշվեհարդար տեսնելու ակնարկիկներով: Կրկին իշխանության մեջ չկար մեկը, որ կարգի հրավիրեր նրանց այս անպատկառության ու սպառնալիքների համար:
Եվ «բարի ավանդույթով առաջադրված» ու «լավագույն ավանդույթներով հաղթած» Ռուբեն Հայրապետյանի, ու այս տհաճ թատրոնին պարբերաբար միացող ՀՀԿ նախագահի դեմքին միակ սառը ցնցուղ պահողը հասարակությունն էր, որի անսպասելի ցասումը Վահե Ավետյանի սպանությունից հետո սպառնաց փլուզել Հայրապետյանի ինքապաշտպանական բոլոր պարիսպները' ամրոց-տնից մինչեւ ԱԺ դարպասներ ու մանդատային անձեռնամխելիություն: Չլիներ հասարակական այդ ցունամիի սպառնալիքը, նախագահականը չէր գիտակցի իրավիճակի պայթունավտանգ բնույթն ու սգվորի տեսք չէր ընդունի: Չէր լինի նաեւ այն սրտաճմլիկ հայտարարությունը, որ նախագահականում Սերժ Սարգսյանը տվեց Ռուբեն Հայրապետյանի ձեռքը, թե նա “տանջվում է վշտից” ու “բարոյական պատասխանատվություն” է կրում կատարվածի համար, քանզի հանցագործություն կատարողները նրա ընտանիքի պատկանող համալիրի աշխատակիցներ են եղել; Ըստ այդմ' Հայրապետյանը գրավոր “ավետեց”, թե հրաժարվում է պատգամավորական մանդատից: Հասարակության մեջ անգամ միամիտներ գտնվեցին, ովքեր հավատացին, թե “բարոյական պատասխանատվությունից” խոսողները բարոյականության հետ աղերսներ ունեն…
Այն պահից սկսյալ, երբ Վահե Ավետյանի սպանության գործը ֆուտբոլի գնդակի նման նախաքննական մի մարմնից մյուսը փոխանցվելուց հետո վերջապես ստացավ թելադրված տեսքը, այն է' Վահե Ավետյանին ու նրա ընկերներին “ինքնաբուխ ծեծի” եթնարկածներն այդ 5-ն են, մեյդան իջան ՀՀԿ կառկառուններ' մանդատից հրաժարվելու շտապողականություն ցուցաբերելու հարցում հանդիմանելով Ռուբեն Հայրապետյանին, ձոներ ներբողելով նրան (Արտաշես Գեղամյան եւ այլոք): Հայրապետյանի մտերմագույն ընկերը' Սամվել Ալեքսանյանը կրկին օգնության եկավ ընկերոջը' ԱԺ մուտքի մոտ եւ տեսախցիկների առջեւ պատռելով Վարդգես Գասպարիի պաստառը եւ իր “ախռանի” ձեռքերով նրան գետին տապալելով (հետագայում ցուցանակը պատռելու “արարքը” ցինիզմով բացատրեց “իր վատ տեսնելով” ու Գասպարիի կողմից “իր հետաքրքրասիրությունը չբավարարելով,” իսկ նրան գետին տապալելու մեջ մեղադրեց “հարցազրույցից նյարդայնացած պատահական անցորդի” վրա):
Բուռնաշի՝ Աշոտ Աղաբաբյանի “դուխը” անգամ բավականացրեց անբռնազբոսիկ ու լկտի բառապաշարով վիրավորել Վահե Ավետյանի սպանության բացահայտման հարցում պահանջատեր ու պայքարող քաղաքացիներին: Շատերը մտածեցին, թե դա նրան բնորոշ “ինքնաբուխ” գործելաոճի հետեւանք էր: Բայց երբ հրապարակվեց հանրությանն անհայտ “մտավորականների”' մանդատից չհրաժարվելու Ռուբեն Հայրապետյանին ուղղված “աղերսագիրը”, պարզ դարձավ, որ ինչ-որ պրոցես է հասունացվում, որի հերթական դրսեւորումներից մեկը Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան Սիթի» խանութների ցանցում, մյուսը' Ավան թաղամասում նույնաբովանդակ ստորագրահավաքների կազմակերպումն է խորհրդարանի աշնանային նստաշրջանին ընդառաջ, երբ պետք է ընթերցվի Հայրապետյանի ինքնահրաժարականը…
Սահմռկեցուցիչ է այն ասելիքը, որը թաքնված է այս անբարո թատրոնի վարագույրից այն կողմ: Ստացվում է, որ նախագահականն ու Ռուբեն Հայրապետյանը բարոյական են, խղճի խայթ ու բարոյական պատասխանատվություն են զգում կատարված սպանության համար, բայց, ա’յ. ստորագրավաքով Հայրապետյանին աղերսող մտավորականները, ավանցիները անբարոյական են ու որեւէ պատասխանատվություն չեն զգում Վահեի սպանության հարցում ու հասարակության պահանջատեր հատվածի առջեւ: Ու այս կերպ իշխանությունը շարունակում է նվաստացնել եւ ստորացնել հասարակությանը: Եւ, կրկին, իշխանության մեջ չկա մեկը, ով կասի՝ «կանգ առե’ք, դադարեցրե’ք այս անբարոյականությունը, վերջ տվեք ստորացնել մարդկանց, մի’ թելադրեք դատարաններին, մի’ կոծկեք Վահեի սպանությունը, մի՝ պաշտպանեք մարդասպաններին, կենաց-մահու կռվի մի’ վերածեք 1-ին ընտրատարածքում ԱԺ պատգամավորի նոր ընտրությունները»: Չկա այդ մեկը, ով կասի՝ «ՀՀ սպանված ու ապրող քաղաքացիների պատիվն ու արժանապատվությունը, ՀՀ նախագահի հեղինակությունն ու խոսքն ավելի թանկ են, քան որեւէ մանդատ, Ավանում կամ այլ թաղամասում զոն նայողին ու նրա հաստիքը ամեն գնով ու ատամներով պահելը»:

I’ll Do My Best Not to Give Rest to that Pack Until Grave: Nvard Avetyan

Vahe Avetyan’s sister, Nvard Avetyan, who lives in the United States, writes on her brother's birthday:
"I look to heaven, but my soul screams; my soul screams from grief and pain, while it had to rejoice, had to exult, since it’s my brother’s birthday. But turns out it is not given to us: the light of our soul is stolen, our lucid dream is stolen away, and only bright memories are left, which will burn the entire pack. And they will be burnt, believe this brother, I promise you, my only brother, I will do my best to make them pay, I won’t give rest to that pack until grave.
The lawyers of the victim of the violence, occurred in the territory of “Harsnaqar” restaurant complex on June 17, submitted their appropriate mediations for the second time after getting acquainted with the materials of the criminal case,
The lawyers demanded in to carry out a full examination of the territory of Harsanaqar restaurant complex in order to reveal where the cameras have been installed, or in case of dismantling the cameras after the crime, what parts those have been installed in. They also demanded to recognize all the CPUs in the restaurant complex as evidence, along with the already confiscated CPU and show them to professionals, to reveal, whether the discs on the CPU contain any video files of the day of crime or not, and in case of absence of these files, would it be possible, that those have been deleted from the electronic discs. Besides, they’ve mediated to carry out a comparative test on the difference between the time setup of the confiscated CPU and the real time.
According to the testimony of Ruben Hayrapetyan, on June 17 of 2012 he has been in Sevan and after returning from there he visited "Harsnaqar" restaurant complex for a short time, around 19.00, and then at FFA "Technical Center Academy". According to the telephone decoding provided by Vivacell, Harsnaqar employees Arthur Babloyan, Norayr Hayrapetyan, Arman Khachatryan, Arman Baghdasaryan, Garik Margaryan have also been in Sevan from the afternoon, from about 14.00 to 19.00, on the same day, and according to the telephone decoding provided by “Beeline” (Armentel) and “Karabagh telecom” companies, the latters’ route has supposedly been the same as Ruben Hayrapetyan’s. Judging from the data of antennas, between 19.30-22.40 they have been in the territory of "Harsnaqar" restaurant and /or FFA. "Ruben Hayrapetyan’s connection to this crime should’ve been suspended due to the fact, that even the member of his own body guard- Gagik Margaryan simply refused to answer to the enquiry of having an order to beat Vahe Avetyan and Ruben Hayrapetya’s presence at “Harsnaqar” restaurant complex at the moment of beating Vahe Avetyan. If Ruben Hayrapetyan really didn’t have any connection to this crime, then what did stop one of his “soldiers” to deny that connection?” said lawyer Lusine Hakobyan.
The lawyers mediated to involve Ruben Hayrapetyan in the case as a suspend, taking into account the fact, that finally the very responsible issues of beating the clients, obviously can be solved only under the auspices of the owner and submitted a mediation to the court to receive the decoding of his telephone numbers, to question the accused concerning these issues. In general, the fact of identification of the numbers is also ridiculous in the sense, that the phone numbers used by the accused have been checked only based on their announcements. This can prove the fact, that the preliminary investigative body has made no effort to reveal whether the accused had any other telephone numbers or not, and reveal the call list of that telephone numbers.
The biggest run-out and the mistake of the preliminary investigative body of this criminal case is the fact, that until now they haven’t revealed who caused the mortal blow (blows) to Vahe Avetyan. Thus, Vahe Avetyan’s murder has not been revealed by the preliminary investigative group, but by accumulating and compiling 3 volumes of documents they are trying to create the impression that the crime has been revealed, or more precisely, in that manner they are trying to conceal it.
"It is obvious that the only aim of the preliminary investigative body is not to disclose the culprits and not to hand to the justice, and on the other hand, to provide the already accused persons with necessary accusations, to be recognized innocent and clean-handed before the court,” said lawyer Lusine Hayrapetyan. In their mediations the lawyers asked to satisfy and provide the realization of all the above mentioned mediations, to restart the preliminary investigation of this criminal case, to implement all the investigative actions towards the satisfaction of the mentioned mediations, to reveal the complete image of the crime, to provide the multilateralism of the preliminary investigation, to re-qualify the causing of mortal blow to Vahe Avetyan as murder, to reveal the persons who committed the murder and to propose them accusations equivalent to their action. But few hours after submitting the mediations, Ruben Mkrtchyan informed the lawyers on the phone, that the mediation has been rejected, and the decision on rejection will be sent by post much later.
Ցավս աննկարագրելի է , բայց լռել այլևս չեմ կարող: Ես՝ Նվարդ Գառնիկի Ավետյանս, որպես Վահե Գառնիկի Ավետյանի քույր, պահանջում եմ օրենքի ամբողջ խստությամբ պատժելՀարսնաքարի ողբերգության ԲՈԼՈՐմեղավորներին: Ինձ չի հետաքրքրում այն փաստը,թե ով կամ ովքեր են կանգնած այս ամենի հետևում, ինձ հուզում է մի բան .«Պիտի պատասխան տան բոլոր մեղավորները եղբորս սպանության համար»: Չբավարարված լինելով այս տեսակ հետաքննությունից՝ մասնավորապես « քննական գաղտնիություն, ծանոթություն, անհեթեթ հայտարարություն», որոնք խորապես վիրավորում են իմ ընտանիքի վիշտն ու եղբորս անունը, պահանջում եմ տեղյակ պահել բոլոր անսխալ ու տրամաբանական արդյունքները ու զերծ պահել պետական մարմիների անհեթեթ հայտարարություններից: Պահանջս ուղղում եմ Հ Հ նախագահ Սերժ Սարգսյանին ու հավատում, որ այսպիսով քայլ կլինի արված դեպի անպատժելիություն Հայաստանում ,ինչը ահազանգ է բոլորի համար սկսած հասարակ քաղաքացուց մինչև անգամ հանրապետության նախագահ: Եթե այսօր ինչոր հաստավիզ, անուղեղ ու անհասկանալի ծննունդով երևույթներ կատարելով տիրոջ կարգադրությունը կատաղած ցուլի պես վերջ են տալիս անմեղ մարդու կյանքին ու չեն պատժվում արժանավույն, ապա անկասկած կգտնվեն ոմանք,ովքեր «անզգուշությամբ» կգնան նույն քայլին հանդեպ մի օլիգարխի, նախարարի կամ ինչու ոչ նախագահի ընդդեմ: Համաձայնեք Պ նախագահ, որ սա այնքան էլ անիրական պատասխան չի կարող լինել հուսալքված ժողովրդի համար: Ինչպես ասել էր Պն նախարար Ս Օհանյանը , փոխգնդապետի փոխարեն կարող էին լինել մեզանից յուրաքանչյուրը բայց չպետք է հասնենք այդտեղ:

Wednesday, August 29, 2012


Նեմեցը հանրային տրիբունալի առաջ


Հայաստանում ստեղծվում է Վահե Ավետյանի գործով հանրային տրիբունալ, որը մտադիր է աչալուրջ հետևել Հարսնաքար ռեստորանում ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության հետաքննությանը և հասնել բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն, այդ թվում նաև պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին:
Քաղաքացիական դատարանի նախատիպն արդեն գոյություն ունի. այս տարվա գարնանը մի խումբ երիտասարդ ակտիվիստներ դատավճիռ կայացրեցին, համաձայն որի Մաշտոցի պուրակում անօրինական տեղադրված «բուտիկները» պետք է ապամոնտաժվեն: Վճռից հետո ձևավորվեցին քաղաքացի-ակտիվիստների խմբեր, ովքեր ձեռնամուխ եղան ապամոտաժել «բուտիկները»: Եվ արդյունքում, համառ պայքարից հետո Մաշտոցի պուրակը փրկվեց:
Այժմ նույն մեխանիզմը քաղաքացի-ակտիվիստները մտադիր են կիրառել Վահե Ավետյանի գործով, և այնպես, ինչպես Մաշտոցի պուրակում քչերն էին հավատում «օպերացիայի» հաղթանակին, այժմ նույնպես հնչում են թերահավատ կարծիքներ, որ իշխանությունն ամեն դեպքում «կծածկի» Ռուբեն Հայրապետյանին, մանավանդ որ Մաշտոցի պուրակում խոսքը գնում էր օլիգարխների սեփականության մասին, ում անուններն այդպես էլ հայտնի չդարձան, իսկ այստեղ խոսքը կոնկրետ անձի և նրա ազատության մասին է:
Սակայն հաղթանակի շանսերը մեծ են, քանի որ առաջին հերթին կա լավ նախադեպ, իսկ երկրորդ` իշխանությունն ակնհայտ տեղի է տալիս, երբ քաղաքացիական ճնշումն ուժեղանում է:
Հանրային տրիբունալի ստեղծման վերաբերյալ նախաձեռնող խմբի հայտարարության մեջ ասվում է, որ իշխանությունն ինքն է ամեն ինչ անում, որպեսզի մարդիկ ընտրեն ինքնադատաստանի ճանապարհը, և Տրիբունալը ստեղծվել է իրադարձությունների նման զարգացումը թույլ չտալու համար: Դա իրականում այդպես է. իրավապահ և դատական համակարգերի կամայականությունները և ակնհայտ կողմնակալությունը մարդկանց դրդում են հարցերը լուծել անօրինական ճանապարհով: Դեռ շարունակում է գործել կաշառք վերցնելը և «տանիք» գտնելը, սակայն հեռու չէ այն օրը, երբ ինչ-որ մեկի նյարդերը տեղի կտան:
Քաղաքացիական տրիբունալը հավանաբար դատավճիռ կկայացնի, և հավանաբար կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն այն կատարել: Դա չի լինելու Լինչի դատաստան, այլ դատավճիռ, որը կկայացվի հանրության կողմից: Դրա դեմ անզոր կլինի նույնիսկ պետական դատական համակարգը, որը ինքն իրեն մեկուսացրել էր արդարադատությունից:

Թուլացավ ընդվզման ուժը, գործը տարվում է «ծածկադմփոցի» ճանապարհով

Facebook-ի օգտատեր Համլետ Կիրակոսյանն իր էջում գրում է.

«Այս իշխանությունների վրա պետք է անընդհատ ճնշում գործադրել, որպեսզի միշտ իրենց ետեւում զգան հասարակության շունչը եւ ընդվզման ալիքը, այլապես իշխանությունը մշտապես կօգտագործի իրեն քաջ հայտնի «ծածկադմփոցիի» գործելակերպը: Սրա ամենաթարմ օրինակը. հասարակությունն ընդվզում ու ակտիվորեն պայքարում էր Նեմեց-Ռուբո Հայրապետյանի դեմ, եւ վերջինս այդ ճնշման տակ մանդատը վայր դնելու մասին հայտարարություն արեց, ճիշտ է, կոկորդիլոսի արցունքներ թափելով... Ընդվզման ալիքը մի փոքր թուլացավ ու արդեն նախապատրաստվում է կոնտր-հայտարարությունը՝ մանդատաթողության հայտարարությունից հրաժարման մասին: Կամ. քանի դեռ հասարակությունը ակտիվ էր, կարծես թե «Հարսնաքարի» գործի նախաքննությունն ընթանում էր որոշակիորեն օբյեկտիվության հատիկներ պարունակող ճանապարհով: Թուլացավ ընդվզման ուժը, եւ գործը տարվում է «ծածկադմփոցի» ճանապարհով...»:
By request, this is a post on a current issue in Armenia: The bodyguards of one of the oligarchs, Ruben Hayrapetyan, brutally beat up military doctors in one of Hayrapetyan’s restaurants on June 17. One of those doctors, Vahe Avetyan, died on Friday the 29th. Many people are angry.

To everyone, this seems like yet another crime committed by an oligarch for which there will be no justice. To the older/Hayastansi crowd, the response is fatalism: this is Armenia and this is why people want to leave. To the younger/activist/Diasporan crowd, the response is seething rage. I have heard multiple people wish a gruesome death to Hayrapetyan. The night that Avetyan died, a lieutenant colonel went to the restaurant with explosives threatening to destroy the building but later gave himself up to police negotiators.

As legal or institutional punishment is extremely unlikely,* the people have organized to punish Hayrapetyan. Immediately after the Avetyan’s death there was a 2,000 person candle-light vigil (someone present told me that it was closer to 500 people). There is a boycott of Hanrapetyan’s restaurants and products. There is also an internet petition to have the United European Football Association, an institution Hayrapetyan can’t bribe, to remove Hayrapetyan from the presidency of the Armenian Football Federation. Yesterday, there was great news that Hayrapetyan decided to step down from his seat in the National Assembly. Realistically, he Hayrapetyan likely stepped down because of pressure from the President than from the people. Regardless, this action hasn’t ended the protests and simply emboldened them to demand criminal punishment.

To get a sense of how bad this guy is, just look at what he and his guards have done. Hayrapetyan demonstrated his contempt for everyone beneath him in public statements made to journalists. He openly says that he took ballots at gunpoint, insults the intelligence of female journalists, and tells a journalist that if she was raped by Hayrapetyan’s son, it would be a good thing because she’d have strong babies. His guards have also recently demonstrated their contempt for the law by beating a bus driver that dared to “sidestep” the bodyguard’s vehicle. The bodyguards yelled at the driver saying “who are you to pass me” and wouldn’t let the driver go to the hospital afterwards.

Some may feel that this activist pressure (or, derogatorily, “vigilante justice”) is inappropriate and to let the organs of the state function. This viewpoint ignores the power dynamics of Armenia. As an oligarch and Member of Parliament, Hayrapetyan has financial, political and physical resources available to him. While the new Chief of Police is significantly improving the professionalism of the police, they’re simply not in a position to effectively restrain an Oligarch that remains in the favor of the other elites. The only way that the people’s voices would be heard is through direct action such as protests or boycotts. Also, as evidenced by the brutality of his guards, I’m not concerned that Hayrapetyan’s life is in danger.

* While the police are investigating, the chances that Ruben Hayrapetyan will spend a day in jail is very unlikely. Even in the US, for Ruben to be criminally liable for the killing, the police have to prove beyond a reasonable doubt that the guards were acting under his orders (either specific orders to beat the doctors up or general orders to “rough up” enemies of Hayrapetyan). Unless the bodyguards turn against Hayrapetyan, there is almost no chance for that to happen. In the US, the FBI could offer them a new life and witness project, but there’s no way the police here can do that. The bodyguards know that if they stay silent, Hayrapetyan will take care of their families and them once they get out and that if they turn against him, he can make their lives hell. Positively, the Prosecutor is willing to listen to the protestors, but that still doesn’t mean he’ll be able to connect Hayrapetyan to the crime.

Addendum: There is a video of the march available. Also, opposition Members of Parliament including Prosperous Armenia have called for a special commission to investigate the murder. It’s not clear whether the Rule of Law party or the dominant Republicans will join them.
մեզ թողեցիք երկու հնարավորություն. կամ այս վշտից ցնորվել , մեռնել կամ էլ վերցնել ճանապարհը արդարության ու վրեժի : Ընտրեցինք երկրորդը հանուն եղբորս հավերժ հիշատակի ,հանուն նրա երկու երեխաների և
հանուն մեր ժողովրդի ով մեր թիկունքին կանգած կիսում է մեր ցավը: Մենք գնալու ենք մինչև վերջ մինչև չմնա մեկը անպատիժ: