Wednesday, August 16, 2017

Ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանն այս պահին հանդիպում է ունենում լրագրողների հետ

Ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանն այս պահին հանդիպում է ունենում լրագրողների հետ: Երեկ հայտնի դարձավ, որ ապահովվելու է նրա անձնական անվտանգությունը և հայտարարվեց, որ ազատամարտիկն այսօր կարևոր հայտարարություն կանի: Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին ազատամարտիկը կարդում է  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ տեղի ունեցած հեռախոսային խոսակցության վերծանումները: Վերծանումներից պարզ է դառնում, որ ազատամարտիկն ու ՀՖՖ նախագահը «արա»-ով են խոսել իրար հետ և Ռուբեն Հայրապետյանը Սմբատ Հակոբյանին ասել է` «թարգը տուր»: Ներկայացնում ենք նրանց հեռախոսազրույիցից մի հատված. Սմբատ-Մի քանի անգամ զանգել էիր, հո՞ բան չի եղել։ Ռուբեն-  Էս ի՞նչ կապիկություն ես արել, ցվրվի տնով: Սմբատ- Մենք որևէ կապիկություն չենք անում։ Ռուբեն- Քեզ ասում եմ՞ գնա, վերընգի տանդ, ոտքերդ կջարդեմ․․․ Սմբատ Հակոբյանի խոսքով` Ռուբեն Հայրապետյանը նաև հայոյել է իրեն: Հիշեցնենք, որ ազատամարտիկը ծեծի էր ենթարկվել սեպտեմբերի 21-ին` ինքնիշխանության երթից հետո: Նա հայտարարել էր, որ իրեն ծեծի ենթարկողների մեջ ճանաչել է Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներից մեկին, սակայն ավելի ուշ ասել էր, որ պետք չէ ծեծը կապել Ռուբեն Հայրապետյանի հետ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ 
http://armlur.am/424358/ 

No comments:

Post a Comment