Wednesday, September 11, 2013

դատախազը հաստատված չի համարում Վահե Ավետյանին սպանելու դիտավորությունը

1դատախազը հաստատված չի համարում Վահե Ավետյանին սպանելու դիտավորությունը
«Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում  2012թ. հունիսի  17-ին զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան և  նրա ընկերների նկատմամբ տեղի ունեղած անմարդկային ծեծի գործով այսօրվա դատական նիստում իր մեղադրական ճառում մեղադրող  Արթուր Դավթյանը միջնորդեց բոլոր 6 ամբաստանյալներին մեղավոր ճանաչել Քրեական դատավարության օրենսգրքի 112, 113  և 118 հոդվածներով և դատապարտել 13 տարվա ազատազրկման ու  տուգանքի`  100 հազար դրամի չափով:   

Մեղադրողն իր ճառում նշեց, որ գործի տվյալներով հաստատված է համարում այն հանգամանքը, որ ամբաստանյալները ընդհանուր միասնական դիտավորություն են ունեցել ծեծի ենթարկել տուժողներին և մեկը մյուսին լրացնելով, տեղյակ լինելով միմյանց գործողությունների մասին իրականացրել են ծեծ, որը հանգեցրել է Ավետյանի մահվան: 

«Մենք ականատես եղանք մեր հասարակության մեջ առկա վատագույն երևույթներից մեկի`տարրական հանդուրժողականության բացակայությանը, ինչի արդյունքն եղավ երիտասարդ բժշկի մահը», իր ճառի սկզբում ասաց մեղադրող Դավթյանը: 

Դատախազը անհնար համարեց  այն, որ տուժողները հրահրած լինեն կռիվ, քանի որ տուժողների ցուցմունքերով ապացուցված է, որ մինչև ծեծկռտուքի վայր հասնելը արդեն այնտեղ մարդիկ են եղել խմբված և իրենց են սպասելիս եղել. « Տուժողները շրջապատված էին  15-20 հոգու կողմից՝ փաստացիորեն զրկվելով փախչելու կամ պաշտպանվելու հնարավորությունից:» 

«Պաշտպանական կողմը ջանք չէր խնայում ցույց տալ, որ տուժողները եղել են ալկոհոլի ազդեցության տակ և անպարկեշտ վարք են դրսևորել ռեստորանային համալիրում, սակայն ակնհայտ է, որ ագրեսիվ վարք դրսևորած անձը չէր գնա իր հագուստը փոխի և վերադառնա», ասաց մեղադրող Դավթյանը` նկատի ունենալով այն հանգամանքը, որ Վահե Ավետյանը տուն էր վերադարձել և փոխել իր հագուստը, երբ մատուցողն իրեն տեղեկացրել էր, որ սպորտային հագուստով չի կարելի մտնել «Հարսնաքար» ռեստորանային համալիր: 

 Դատախազ Դավթյանն իր ճառում ասաց, որ ամբաստանյալների ցուցմունքները արժանահավատ չեն կարող համարվել, քանի որ նրանք նշում են, որ իրենք կամ չեն մասնակցել ծեծկռտուքին կամ միայն բաժանել են. 

«Այդ դեպքում ովքե՞ր են հինգ հոգու մարմնական ծանր վնասվածք հասցրել», ասաց մեղադրողը:   

Դավթյանը իր մեղադրական ճառում նշեց, որ մեղադրանքի որակման համար կարևոր է, թե ինչ դիտավորություն են ունեցել ամբաստանյալները, այլ ոչ թե երբ է վրա հասել Ավետյանի մահը: 

Հիշեցնենք, որ տուժող կողմի ներկայացուցիչները դատարան էին հրավիրել Ավետյանի բուժող բժշկին ով հաստատել էր, որ Ավետյանի գլխուղեղի մահը վրա է հասել ծեծից անմիջապես հետո, այնինչ կենսաբանական մահը գրանցվել էր դեպքից 12 օր անց: 

Մեղադրողն ասաց, որ իրենք չունեն փաստական տվյալներ, որոնք կապացուցեին, որ ամբաստանյալները ծեծի ենթարկելով տուժողներին կենտրոնացած են եղել կոնկրետ Ավետյանի վրա և ցանկացել են նրան մահվան հասցնել. 

«Էնքան խփեցին, մինչև բոլորս ուշագնաց եղանք», որպես իր նշածի հաստատում`տուժողներից մեկի ցուցմունքից մեջբերեց դատախազը, հաստատելով, որ մեղադրանքի որակումը ճիշտ է: 

Դատախազը հաճախ հղում անելով տուժողների ցուցմունքներին` չանդրադարձավ տուժող Արտակ Բայադյանի դատարանում տված ցուցմունքի այն մասին, որտեղ նա հիշատակում է, որ ծեծկռտուքի ժամանակ, երբ իրեն քաշքշում էին ինքը քիչ ավելի հեռվից լսել է. «լավ, մեռավ էլ մի խփեք»: 

Դատավարության ընթացքում տուժող կողմը բազմիցս միջնորդել է  մեղադրանքը որպես դիտավորյալ սպանություն վերաորակելու անհրաժեշտության մասին` հիմնվելով ինչպես Ավետյանին բուժող բժշկի, այնպես էլ Վիեննայի հեղինակավոր փորձագետների եզրակացությունների վրա, սակայն դատարանը մշտապես մերժել է այդ միջնորդությունները, իսկ դատախազն այսօր չհրաժարվեց իրենց կողմից առաջ քաշած ծանր մարմնական վնասվածք հասցնելու  մեղադրանքից: 

Մեղադրողը գնահատեց նաև դատավարության ընթացքը` նշելով,   որ դատարանը ամեն կերպ նպաստել է արդարադատության իրականացմանը, բավարարել է դատավարության կողմերի գրեթե բոլոր միջնորդությունները և արել է ավելին, քան պետք էր իրականությունը բացահայտելու համար: 

Հաջորդ նիստին` հոկտեմբերի մեկին ժամը 13:30-ին, ճառով հանդես կգա տուժող կողմը:
Print
արդար դատաքննության իրավունք
«Մարդասպանները դրսում են, իսկ անզեն պայքարողները` կալանքի տակ» (տեսանյութ)10.09.2013 | արդար դատաքննության իրավունք

«Մարդասպանները դրսում են, իսկ անզեն պայքարողները` կալանքի տակ» (տեսանյութ)

«Մարդասպաններին ազատ եք արձակում դեռևս գործը դատարան չմտցրած, իսկ ավազակների դեմ անզեն պայքարողները կալանքի տակ են»,- այսօր ՀԱԿ ակտիվիստների գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց Տիգրան Առաքելյանը, երբ դատարանը կրկին մերժեց խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ

դատախազը հաստատված չի համարում Վահե Ավետյանին սպանելու դիտավորությունը10.09.2013 | արդար դատաքննության իրավունք

դատախազը հաստատված չի համարում Վահե Ավետյանին սպանելու դիտավորությունը

«Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում  2012թ. հունիսի  17-ին զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան և  նրա ընկերների նկատմամբ տեղի ունեղած անմարդկային ծեծի գործով այսօրվա դատական նիստում իր մեղադրական ճառում մեղադրող  Արթուր Դավթյանը միջնոր

կոչ են անում ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին10.09.2013 | արդար դատաքննության իրավունք

կոչ են անում ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին

ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ կոչ են անում ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին, ինչպես նաեւ վերացնել նույն գործով անցնող ակտիվիստների ազատազրկման սպառնալիքը:  <

No comments:

Post a Comment