Friday, August 2, 2013

Death of Vahe Avetyan

Death of Vahe Avetyan




Time18:15 PM
LocationCentral military hospital, Yerevan
CauseBrain injury, coma
BurialJuly 2, 2012
ChargesCC of RA, 6th and 14th points of 2nd section of 112th article, 1st and 3rd ponits of 2nd section of 113th article, 118th article[1]

Vahe Avetyan (August 2, 1979[2] – June 29, 2012) was an Armenian doctor, medical serviceman major of Armed Forces of Armenia, who died on June 29, 2012 in coma, from brain injury. His death received much publicity and media attention in Armeniansocieties. Avetyan went into coma after being beaten in the "Harsnakar" restaurant, which belongs to a member of Armenian parliament, at that time, Ruben Hayrapetyan.

Avetyan graduated from YSMU, he wasotolaryngologist since 2004, served at central military hospital of Ministry of Defence.

Fight and background

In the evening of June 17, 2012 a group of doctors, Vahe Avetyan among them, visited restaurant, and Avetyan was in sport clothes. The quarrel occurred on about 11:00 PM between Avetyan and a waiter because of Vahe's clothing. The fighting began after hit of waiter,[3] and then medical servers Vahe Avetyan, Edgar Mikoyan, Arkadi Aghajanyan, Garik Soghomonyan and Artak Baiadyan were beaten by the employees and security.[4]Vahe Avetyan and Artak Baiadyan were moved to the hospital afterward.[5] On June 18, on around 3:00 AM Avetyan underwent brain surgery, and after one more skull surgery[6][7] he stayed in come until his death, June 29, approximate time of death was mentioned 6:15 AM.[8]

Before the attack and beating Avetyan with his friends got changed and then returned as it was required.[9]

Criminal case and public reaction

Firstly tha case was sent from the police to the investigation service of Defence Ministry.[10] Afterward, thae case was transferred to the police investigation general bureau, and the police made an announcement on that.[11] A criminal prosecution was made by the 1st section of 112th article of the Armenian Criminal Code:[12]

"Infliction of willful bodily damage which is dangerous for life or caused loss of eye-sight, speech, hearing or any organ, loss of functions of the organ, or was manifested in irreversible ugliness on face, as well as caused other damage dangerous for life or caused disorder... is punished with imprisonment for the term of 3 to 7 years."[1]

Tuesday, July 16, 2013

Վահե Ավետյանը մահացել է վնասվածք ստանալու պահին

«Արտասահմանում՝ Ավետյանի մոտ առկա վնասվածնքերի պարագայում, պարզապես, անջատում են  արհեստական կենսապահովման միջոցները և բուժումը համարում անիմաստ»,-  Վահե Ավետյանի մոտ դեպքից անմիջապես հետո հայտնաբերված վնասվածքների մասին ասաց բժշկական գիտությունների թեկնածու, զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի վարիչ Արման Հակոբյանը, ով եղել էր Վահե Ավետյանին բուժող բժիշկը:  

Ի պատասխան տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանի հարցման՝ Հակոբյանը պատասխանել էր, որ Ավետյանի մոտ գլխուղեղի մահը հաստատող ախտանիշներ են եղել հոսպիտալ ընդունվելուց շուրջ կես ժամ անց:     

«Ավետյանի մոտ առկա էին գլխուղեղի մահվան մասին վկայող կլինիկական և պարակլինիկական աշխտանիշներ, և՛ իմ պրակտիկայում, և՛ գրականության մեջ չի հանդիպում դեպք,, երբ  արձանագրվեր վերոնշյալ  ախտանիշների համադրություն, որը չավարտվեր մահվան ելքով», ասել էր բժիշկ Հակոբյանը:     

Դատարանում որպես վկա հրավիրված  նեյրովիրաբույժը պատմեց, որ երբ ինքը զինվորական հոսպիտալ է հասել Ավետյանի վիճակն արդեն ծայրահեղ ծանր էր. «Նախնական զննման համար ժամանակ չկար, նա արդեն կոմայի մեջ էր:»   

Ավելի վաղ տուժող կողմի փաստաբան Վահե Գրիգորյանը դատարան էր ներկայացրել Վիեննայի համալսարանի պրոֆեսորների եզրակացությունը, ըստ որի Վահե Ավետյանի ուղեղը մահացել է վնասվածք ստանալու պահին:

Դատարանում վկայություն տվող բսժիշկը ներկայացրեց, որ Ավետյանի գլխուղեղի ֆունկցիան լիովին դադարեցված էր, բացակայել են բոլոր ռեֆլեքսները, առկա էր  1 սմ-ի  չափով  արյունազեղում և  ուղեղի կիսագնդերից մեկի  4 սմ-անոց  շեղում, վերջինս, ըստ նեյրովիրաբույժի, առաջացել է շատ արագ ու ուժգին հարվածից, որը, սակայն չէր կարող առաջանալ ընկնելու հետևանքով. «Ավետյանը ենթասահմանային կոմայի մեջ էր, դրան հաջորդում է մահը:»    

Թե կոնկրետ ինչպես է եղել դեպքը, վկան մանրամասն տեղեկություններ չուներ, նշեց միայն, որ իրեն պատմել է Արտակ Բայադյանը, սակայն, թե կոնկրետ ինչ՝ լավ չի հիշում:    

Հարցաքննության ընթացքում պաշտպանական կողմի ներկայացուցիչները հաճախ փորձում էին առարկել հարցերին՝ նշելով, որ բժիշկ Հակոբյանը հրավիրված է որպես վկա, այլ ոչ թե մասնագետ և նրան պետք է հարցնել միայն դեպքի հանգամանքերի վերաբերյալ ունեցած տեղեկությունների մասին:   

Պատասխանելով պաշտպանների առարկությանը՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն ասաց, որ իր հարցերը թեկուզ և կարող են թվալ մասնագիտական, սակայն դրանք գործի շրջանակներից դուրս չեն:   

Առարկեց նաև դատախազ Արմեն Դավթյանը՝ ասելով, որ միգուցե և հետաքրքիր է պարզել բժիշկ Հակոբյանից որոշակի մանրամասներ Ավետյանի վնասվածքների վերաբերյալ, սակայն հարցաքննությունը պետք է այնպես կազմակերպել որպեսզի հետագայում հնարավոր լինի օգատգործել որպես վկայի ցուցմունք:  

Բժիշկն ասաց, որ դեպքից հետո, 12 օրվա ընթացքում մինչև Ավետյանի կենսաբանական մահը, իրենց գործողությունները միտված են եղել նրա սրտանոթային համակարգի պահպանմանը. «Նման վնասվածքների դեպքում ապաքինումը բացառվում է, հրազենային վնասվածքից կարող են ապաքինվել, սրանից՝ ոչ:»   

Պաշտպանական կողմի ներկայացուցիչները փորձեցին պարզել բժշկից, արդյո՞ք, որն էր Ավետյանին երկու անգամ վիրահատելու իմաստը, եթե նա ըստ էության մահացած էր. «Հայաստանում պրակտիկան է այդպիսին, եթե վիրահատություն  չանեի, կհայտնվեի ձեր կողքին (մեղադրյալի աթոռին)», պատասխանեց բժիշկ Հակոբյանը:   

Նա ասաց, որ գլխուղեղի մահվան առկայության դեպքում քննարկվում է միայն մեկ հարց՝ անջատել կենսապահովման միջոցները, թե չէ, սակայն քանի որ Հայաստանում նման պրակտիկա չկա այդ հարցը ևս չի քննարկվել: Բժիշկն ընդունեց, որ բուժման անարդյունավետությունը պարզ էր ի սկզբանե, և ինքը գիտեր, որ բուժմանն ուղղված բոլոր գործողություններն անիմաստ են:   

Մեղադրյալների պաշտպանները հետաքրքրվեցին նաև, թե արդյոք չէր կարող Ավետյանին շտապօգնության մեքենայով չտեղափոխելը, կամ սխալ տեղափոխելը հանգեցնել այդպիսի վնասվածքների. «Իմ պրակտիկայում քիչ դեպքեր եմ հիշում, որ նման արագությամբ հիվանդին տեղափոխեն հիվանդանոց, տեղափոխման ընթացքում ոչ մի փոփոխություն չէր կարող լինել, ես դա բացառում եմ»,- պատասխանեց վկա Հակոբյանը:   

Բժիշկը պարզաբանեց նաև, որ գլխուղեղի մահը հաստատող բժշկական կոնսիլիում չի հրավիրվել, քանի որ դրանից հետո որևէ քայլ չկա և դա, ըստ էության, անիմաստ էր: «Նման դեպքերում հարազատներն են որոշում թողնել արհեստական կենսապահովման սարքերը, թե անջատել:»   

Վկայի հարցաքննության ավարտից հետո պաշտպան Երեմ Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ և ասաց, որ վկայի նշած հանգամանքերը միայն իր մասնագիտական կարծիքն են, և քանի որ բժշկական կոնսիլիումով չի հաստատվել ուղեղի մահը, ապա այդ հանագամանքը չի կարող դրվել մեղադրանքի հիմքում:   

Սակայն վկայի ցուցմունքի կապակցությամբ այլ տեսակետ հայտնեց փաստաբան Տիգրան Եգորյանը. «Սա կարող է հիմք հանդիսանալ, որ ըստ մեր միջնորդության, նշանակվի լրացուցիչ հանձնաժողովային փորձաքննություն, այդ փորձաքննության եզրակացության արդյունքում  կարող ենք խոսել մեղադրանքի ծավալը փոխելու հիմքերի մասին:»   

Նշենք, որ գլխուղեղի մահվան հանգամանքը շատ կարևոր է  ամբաստանյալներին ներկայացված մեղադրանքի առումով.     

«Մենք առաջին օրվանից պնդում ենք, որ պետք է փոխվի մեղադրանքը և մինչ այժմ  անդրդվելի ենք այդ հարցում: Ստացվում է, որ Վահե Ավետյանը մահացել է ոչ թե ծանր մարմնական վնասվածք ստանալու հետևանքով, այլ մահացել է մահացու հարված ստանալու պահին, և առկա է սպանության հոդվածով մեղադրանք առաջադրելու հնարավորություն,»- ասաց փաստան Եգորյանը:   

Sunday, June 30, 2013

«Հարսնաքարի» մոտ տեղադրվել է Վահե Ավետյանի հուշաքարը

http://m.youtube.com/#

‹‹Վահե Ավետյան›› նախաձեռնող խմբի անդամները ցանկանում են ստեղծել Հանրային արդարադատության տրիբունալ

‹‹Վահե Ավետյան›› նախաձեռնող խմբի անդամները ցանկանում են ստեղծել Հանրային արդարադատության տրիբունալ: Այսօր այդ մասին նրանք հայտարարել են մամուլի ասուլիսի ժամանակ:

Նախաձեռնող խմբի տարածած հայտարարության  մեջ մասնավորապես ասված է, որ մեկ տարի ձգվող Վահե Ավետյանի սպանության գործը  վառ օրինակ է հանդիսանում և մատնացույց անում ազգակործան և պետականադրույժ քաղաքականության մասին:

‹‹Մեր երկրում ձևավորված անպատժելիության, ամենաթողության ու անհանդուրժողական գաղջ մթնոլորտի անանցանելիությունը ստիպում է մեզ,  համագործակցելով բոլոր շահագրգիռ հասարակական կառույցների հետ, մեկնարկել Հանրային արդարադատության տրիբունալ ստեղծելու գործընթացը››,- ասված է հայտարարության մեջ:

‹‹Վահե Ավետյան›› նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը իր խոսքում հիշեցրել է, որ վաղը՝ հունիսի 29-ին,  լրանում է մեկ տարին, երբ հայտնի օլիգարխ Ռուբեն Հայրապետյանին՝ Նեմեց Ռուբոյին պատկանող ‹‹Հարսնաքար›› ռեստորանային համալիրում նրա թիկնազորի կողմից դաժանաբար ծեծի արդյունքում իր մահկանացուն է  կնքել ՀՀ բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանը: Չուգասզյանը նշել է, որ գործող վարչախմբի ներկայացուցիչներն անում են ամեն ինչ, որպեսզի լռեցնեն աղմուկը և ձգձգեն դատավարությունը, փորձեն կոծկել հանցագործությունը, սակայն իրենք դա թույլ չտալու համար տարբեր հայցեր են ներկայացրել Ռուբեն Հայրապետյանի դեմ:

‹‹Մենք դատական գործընթացի այս ութ ամիսների ընթացքում հերթական անգամ համոզվեցինք, որ դատական ֆունդամենտալ սկզբունքը բռնաբարվեց: Իսկ մի քանի ամիս առաջ էլ Սերժ Սարգսյանը շքանշանով պարգևատրեց Ռուբեն Հայրապետյանին: Փաստորեն, այսպիսի ծայրահեղ վարկաբեկված անձնավորությունը, դեռ դատական պրոցեսը չավարտած, խրախուսանքի է արժանանում, իսկ ամբողջ դատական համակարգն էլ լծված է Ռուբեն Հայրապետյանին մաքրելու գործընթացով››,- ասել է Չուգասզյանը և հավելել, որ այս ամենն ի նկատի ունենալով է, որ իրենք անհրաժեշտ են համարում Հանրային արդարադատության տրիբունալի ստեղծման գործընթացը, որպեսզի երկրում ստեղծված անպատժելիությունը չբերի նրան, որ  ժողովրդին հանկարծ մնա մեկ ճար՝ ինքնադատաստան տեսնել:  

Նախաձեռնող խմբի անդամ Լարիսա Ալավերդյանն էլ կարճատեսություն է  համարում ՀՀԿ-ականների այն դիրքորոշումը, որ պետք է սպասել  իրավական գնահատականին, նոր կարծիք հայտնել դեպքի մասին:

‹‹Ես չեմ սիրում զուգահեռներ անցկացնել, բայց այնպես, ինչպես կոծկում են Հարսնաքարի գործը, ինձ հիշեցնում է՝ ինչպես էին կոծկում Սումգայիթի ջարդերը››,- ասել է Լարիսա Ալավերդյանը: Նա նշել է, որ այս ողբերգությունից անմիջապես հետո վերացրել են փաստերը, և խնդրի լուծումը իրավական հարթության մեջ դարձել է  անհնար, ուստի և պետք է այն դիտարկել քաղաքական հարթության մեջ:

Լիլիթ Թադևոսյան 



Երբ կրակում են Սերժ Սարգսյանի շնորհած մեդալները

Ինչպես արդեն տեղեկացրել էր ԳԱԼԱ-ն, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ տասնյակ քաղաքացիներ իրականացնում են բողոքի ակցիա: Չնայած ոստիկանների դիմադրությանը, «Վահե Ավետյան» հասարակական շարժման անդամներին հաջողվեց «Հարսնաքարի» դիմաց տեղադրել հուշաքար, որի վրա գրված է. «Այստեղ տեղադրվելու է «Հարսնաքար»-ում դաժանաբար սպանված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հուշաքարը»: Այստեղ են գտնվում տասնյակ ակտիվիստներ, «Սարդարապատ» շարժում նախաձեռնող խմբի անդամները: Քիչ առաջ «Հարսնաքար» եկավ նաև Ժառանգություն  կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է, որ կատարված դաժանաբար սպանությունից մեկ տարի անց իրական մեղավորները այդպես էլ պատիժ չստացան: Ինչ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանին մեդալով պարգևատրելու Սերժ Սարգսյանի որոշմանը, ապա ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի. «Երբեմն մեղավոր են ոչ թե պարգևատրվողները, այլ  հենց պարգևատրողները: Նման իրավիճակը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը ղեկավարվում է անօրեն իշխանությունների կողմից, նրանց կողմից, ովքեր գողացել են ժողովրդի իրավունքը»: Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն էլ ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է. «Սերժ Սարգսյանը տալիս է մեդալներ և ասում, թե՝ տեսեք ինչպես են կրակում դրանք: Սա ահազանգ է՝ ուղղված մեզ բոլորիս, և մենք այն ընդունում ենք»:

Members of the Vahe Avetyan civil movement have set up a memorial stone in front of the Harsnaqar restaurant.


 
The inscription on the stone reads: “A stone commemorating officer of the Armenian army, military doctor Vahe Avetyan will be set up here.”

Vice-Chief of the Yerevan Police Department Valeri Osipyan tried to prevent the action, but failed.

Today, June 29, is the first anniversary of Vahe Avetyasn’s death.

The Vahe Avetyan civil movement members, public figures and Preparliament representatives gathered in front of the Harsnaqar restaurant.

Armenia’s ex-ombudsman Larisa Alaverdyan made a speech, addressing General Valeri Osipyan. 

“What is going on in court everyday is a slap on our face if we fail to make this trial a punishment for the criminal elite, which enjoys impunity. In this case we must not have a sleep of the just. I am calling on everyone to join us. This is not an ordinary murder. Rather, this is a murder aimed at the Armenian army.”

The movement members planned a candlelight ceremony in front of the Harsnaqar restaurant and a march toward the house of President of the Football Federation of Armenia Ruben Hairapetyan, owner of the Harsnaqar restaurant.