Վահե Ավետյանի մահը
Վահե Ավետյանի մահը
Թվական Հունիսի 29, 2012
Ժամանակ 18:15
Վայր Կենտրոնական զինվորական հոսպիտալ, Երևան
Պատճառ Գանգուղեղի վնասվածք, կոմա
Հուղարկավորություն Հուլիսի 2, 2012
Մեղադրանք ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետեր, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր, 118-րդ հոդված[1]
Վահե Գառնիկի Ավետյանը (օգոստոսի 2, 1979[2] - հունիսի 29, 2012) հայ բժիշկ էր, ՀՀ զինված ուժերի բուժծառայության մայոր, ով մահացավ 2012 թ. հունիսի 29-ին` կոմայից ուշքի չգալով։ Նրա մահը հասարակական մեծ հնչեղություն ստացավ` լայնորեն լուսաբանվելով լրատվամիջոցներով և քննարկվելով սոցիալական ցանցերում։ Ավետյանը կոմայի մեջ էր հայտնվել ծեծից հետո, որը տեղի էր ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր (այդ ժամանակ) Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում։
Ավետյանը կրթությունը ստացել էր Երևանի պետական բժշկական համալսարանում, մասնագիտությամբ քիթ-կոկորդ-ականջաբան էր, 2004թ.-ից, ծառայում էր պաշտպանության նախարարության կենտրոնական զինվորական հոսպիտալում[3]։
No comments:
Post a Comment