Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքար»-ի գործով դատավարությունը:
Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը այսօր միջնորդեց դատարան հրավիրել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանին:
«Նա [Ռուբեն Հայրապետյանը] հստակորեն տիրապետում է տեղեկատվության, որը այս դատաքննության ընթացքում հետազոտված երեւէ ապացույցից հնարավոր չէ ձեռք բերել», - փաստարկեց Վահե Գրիգորյանը:
Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանի անունն առաջինն է նշված տուժող կողմի փաստաբանների կազմած դատակոչի լրացուցիչ ցուցակի մեջ:
Դատավոր Դավիթ Հարությունյանը Ռուբեն Հայրապետյանին որպես վկա դատարան հրավիրելու վերաբերյալ պնդումը քննարկելուց խուսափեց մի քանի անգամ:
Իսկ ամբաստանյալների հարազատները, լսելով Ռուբեն Հայրապետյանին դատարան հրավիրելու պնդումը, ակնհայտորեն դժգոհություն հայտնեցին նիստերի դահլիճում: Դատավորը զսպվածության կոչ արեց:
Դատավոր Դավիթ Հարությունյանը Ռուբեն Հայրապետյանի հարցին անդրադառնալու փոխարեն անդրադարձավ տուժող կողմի ներկայացրած դատակոչի լրացուցիչ ցուցակում ընդգրկված մյուս անձանց, որոնց վերաբերյալ, ըստ դատավորի, գործի նյութերում…
No comments:
Post a Comment