Thursday, May 23, 2013

արդար դատաքննության իրավունք կկանչվի՞ Ռուբեն Հայրապետյանը դատարան



«Հարսնաքար» ռեստորանային համալիրում գազանաբար հոշոտված զինվորական բժիշկ Վահե Ավետյանի գործով հերթական դատական նիստը տեղի կունենա վաղը՝ մայիսի 7-ին ժամը 12:00-ին: Նախորդ դատական նիստին այդպես էլ անդրադարձ չկատարվեց Ռուբեն Հայրապետյանին դատարան հրավիրելու միջնորդությանը, ըստ ամենայնի, դատավորը դրան կանդրադառնա վաղվա դատական նիստին, որի ըթնացքում պետք է հարցաքննվի նաև «Հարսնաքարի» մատուցող Գևորգ Միքայելյանը:

Նախորդ նիստին հարցաքննվեցին «Հարսնաքարի» մենեջերը և այդ չարաբաստիկ օրը ռեստորանում աշխատող մատուցողներից մեկը:

Մենեջեր Հայիրյանը իր գիտեցածը ներկայացրեց՝ նշելով, որ, հիմնականում, տեղյակ չէ կատարվածից,միայն իմացել է Ավետյանի ու մատուցող Դավիթ Ադամյանի միջև սպորտային հագուստի պատճառով ծագած կոնֆլիկտի մասին: Դրանից հետո մատուցողին ասել է, որպեսզի նա այլևս չսպասարկի այդ սեղանը, իսկ ինքը խոսել է սեղանի շուրջ գտնվող անձանց հետ և հավաստիացել, որ ամեն ինչ նորմալ է:

Ըստ քրեական գործի նյութերի, մենեջերը Ավետյանի սեղանին է մոտեցել սպորտային կազմվածքով մի անձի հետ, ինչի մասին դատարանում վկայել են նաև տուժողները, սակայն վկան դատարանում ժխտեց այդ փաստը: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ըստ մենեջերի՝ իրեն են մոտեցել այլ հաճախորդներ և բողոքել, որ կողքի սեղանից, որտեղ Ավետյանն էր ընկերների հետ, հայհոյանքներ են լսվել: Սա կանխարգելելու նպատակով, ըստ վկայի՝ ինքը երաժիշտներին հրահանգել է քսան րոպե անդադար նվագել,որպեսզի լարվածությունը թուլանա և հայհոյանքները չլսվեն:

Վկա մենեջերն ասում էր, որ ինքը դրսում կատարվածի մասին տեղյակ չի եղել, միայն մի ակնթարթ նկատել է, որ ավտոկայանատեղում մարդիկ կան հավաքված և դա էլ կապել է հրավառության հետ, որի համար հավանաբար մարդիկ դուրս են եկել:

«Եթե հրավառություն է, ուրեմն հրավառություն պետք է լիներ, ո՞նց եք կապում դրա հետ», իր զարմանքն արտահայտեց դատախազ Դավթյանը՝ նկատելով, որ հրավառության դեպքում վկան կնկատեր դա:

Տուժողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը մեջբերեց ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի ցուցմունքը,որտեղ վերջինս նշել է, որ ավտոկայանատեղի գնալիս իրենց են մոտեցել մենեջեր Դավիթը, Գարիկը,մատուցողը և այլն: «Ես նման բան բացարձակ չեմ հիշում», ժխտեց վկա Հայիրյանը:

Տիգրան Եգորյանը նշեց նաև մեկ այլ հակասություն. ըստ վկայի նախաքննական ցուցմունքի՝ ինքը տեսել է,որ հարվածել են մատուցող Դավիթի կրծքավանդակին, սակայն դատարանում նա այդ մասին ոչինչ չասաց:«Վկան նշեց, որ իր ասածը եղել է շփոթության պատճառ ու ինքը ոչ թե տեսել է, որ մատուցողին հարվածեն, այլ դրա մասին իմացել է վերջինիս պատմածից», վկայի փոխարեն պարզաբանեցին ամբաստանյալների պաշտպանները:

Դավիթ Հայիրյանն ասաց նաև, որ ինքն այդ ժամանակահատվածում անվտանգության աշխատակիցներից տեսել է միայն ամբաստանյալ Արման Խաչատրյանին, որը կանգնած է եղել մուտքի մոտ: Ըստ վկայի` անվտանգության աշխատակիցը իրենից է հետաքրքրվել, թե ինչու՞ են մարդիկ հավաքված ավտոկայանատեղիում, և դրանից հետո զանգահարել են Արման Խաչատրյանին ու նա գնացել է դեպի ավտոկայանատեղի:

Նշենք, որ մենեջեր Դավիթ Հայիրյանը ով դատարանում ներկայացավ որպես գործին քիչ տեղյակ անձ,նախաքննության սկզբում ենթարկվել է քրեական հետապնդման, ունեցել է կասկածյալի կարգավիճակ,սակայն հետո նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է :

Վկայություն տվեց նաև մատուցող Մանուկ Մնացականյանը, որը ոչ անձնագիր ուներ և ոչ էլ գրանցում:Նա նշեց, որ ինքը սպասարկել է Ավետյանի սեղանից 5-6 մ հեռավորության վրա գտնվող սեղանը և լսել է,թե ինչպես է Ավետյանը ձեռք առնում մատուցողին, սակայն թե ինչ է պատասխանել մատուցողը նա չի լսել:Վկան, զարմանալիորեն, ինչպես ինքն էր ասում բարձր երաժշտության տակ, երկու տարբեր անգամներ կարողացել է լսել միայն Ավետյանի ասածները, իսկ մատուցողի պատասխանները՝ ոչ:

Նիստի ընթացքում ամբաստանյալների պաշտպաններից մի քանիսը մեղադրեցին դատավոր Դավիթ Հարությունյանին կողմնակալության մեջ. «Դատարանը պարբերաբար դրսևորում է կանխակալ վերաբերմունք՝ ի օգուտ տուժողի», հայտարարեց պաշտպան Երեմ Սարգսյանը: Իսկ ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան Միհրան Պողոսյանի նկատմամբ դատավորը կիրառեց դատական սանկցիա՝նախազգուշացում, դատարանի գործողություններին խոչընդոտելու համար:

Պաշտպանները իրենց բողոքն արտահայտում էին դատավորի որոշման կապակցությամբ, որը վերաբերում էր ամբաստանյալ Արման Խաչատրյանին քաղաքացիական գործարք իրականացնել թույլատրելու հետ:Պաշտպան Միհրան Պողոսյանը նշեց, որ իր պաշտպանյալի գույքի վրա կալանք դրված չէ, ինչպես նաև ներկայացված չէ քաղաքացիական հայց՝ նյութական փոխհատուցման պահանջով, ուստի որևէ խոչընդոտ լինել չի կարող:

Տուժողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն էլ հայտարարեց, որ իրենք պատրաստվում են ներկայացնել քաղ. հայց, սակայն դատավորը հետաձգեց միջնորդության քննարկումը:

Նշենք, որ Ավետյանի գործով այս նիստին դատարանի դահլիճը լեփլեցուն էր քաղաքացիներով և քաղաքացիական ակտիվիստներով:

Արտակ Համբարձումյան

արդար դատաքննության իրավունք
8.05.2013 | արդար դատաքննության իրավունք
վճռաբեկ դատարանի նիստը՝ ուղիղ
Ուղիղ եթերում կարող եք դիտել ՀԱԿ կուսակցության անդամներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի գործով վճռաբեկ դատարանի նիստը:

հեռարձակումը` Ազատություն ռ/կ-ի


6.05.2013 | արդար դատաքննության իրավունք
կկանչվի՞ Ռուբեն Հայրապետյանը դատարան
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում գազանաբար հոշոտված զինվորական բժիշկ Վահե Ավետյանի գործով հերթական դատական նիստը տեղի կունենա վաղը՝ մայիսի 7-ին ժամը 12:00-ին: Նախորդ դատական նիստին այդպես էլ անդրադարձ չկատարվեց Ռուբեն Հայրապետյանին դատարան հրավիրելու միջնորդութ

No comments:

Post a Comment