ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ իր ամենամյա զեկույցը, որում անդրադարձել է նաև Հայաստանին:
Զեկույցում մասնավորապես նշվում է, որ 2012թ. հունիսի 29-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Ռուբեն Հայրապետյանին պատկանող ռեստորանի անվտանգության աշխատակիցները և աշխատակազմը հարձակվել և ծեծի են ենթարկել ռազմական բժիշկ Վահե Ավետյանին և չորս այլ անձանց: Արդյունքում Վահե Ավետյանը մահացել է ստացած վնասվածքներից: Ավետյանի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանները պնդում են, որ քննիչները միտումնավոր վարել են ոչ լրիվ և արագ հետաքննություն՝ անսովոր մեղմ մեղադրանքներ առաջադրելով մեղադրյալներին: Հայրապետյանն Ազգային ժողովի կազմից դուրս է եկել 2012թ. սեպտեմբերի 28-ին:
Տուժածների խոսքերով` 2012թ. հունիսի 17-ին առնվազն 10-15 մարդ ծեծի են ենթարկել իրենց՝ մատուցողի հետ վիճաբանությունից հետո: Վեց մեղադրյալներ կանգնել են դատարանի առջև միջին և ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով: Այս մեղադրանքների դեպքում նախատեսվում է առնվազն 15 տարվա ազատազրկում: 2012թ. վերջի դրությամբ` դատավարությունը շարունակվում էր:
No comments:
Post a Comment