Վահե Ավետյանի չբացահայտված մահը յուրաքանչյուրիս մահն է: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Հայկական Վերածնունդ» կազմակերպության Գերմանիայի մասնաճյուղը:
Հայտարարությունում, նաեւ ասվում է.
«2001թ. սեպտեմբերի 24-ին Պողոս Պողոսյանը սպանվեց Երեւանի «Առագաստ» սրճարանում` այդ պահին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից ծեծվելու արդյունքում: Ականատեսների վկայությամբ ծեծի պատճառ էր հանդիսացել Պողոսյանի կողմից նախագահին ուղղված ողջույնի «անհարգալից» ձեւը: Թեեւ ծեծին մասնկացել էին մի քանի հոգի, Քոչարյանի թիկնազորի միայն մեկ անդամի՝ Աղամալ Հարությունյանի նկատմամբ դատարանը որոշում ընդունեց եւ նրան դատապարտեց 1,5 տարվա պայմանական ազատազրկման՝ «անզգույշ սպանություն» հոդվածով:
2012թ. հունիսի 29-ին Վահե Գառնիկի Ավետյանը (հայ բժիշկ, ՀՀ զինված ուժերի բուժծառայության մայոր) մահացավ` կոմայից ուշքի չգալով։ Ավետյանը կոմայի մեջ էր հայտնվել ծեծից հետո, որը տեղի էր ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր (այդ ժամանակ) Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում։ Դատավարությունը դեռ շարունակվում է:
2013թ. ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանին հրազենային կրակոցով սպանում են գյուղապետարանի դիմաց: Նախաքննությունը շարունակվում է:
2013թ.հունիսի 1-ին Ավետիք Բուդաղյանը` Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուն, ով եղբայրն էր Ղարաբաղի զորամասերից մեկի հրամանատար գնդապետ Արտակ Բուդաղյանի, սպանվեց հրազենային կրակոցից Սուրեն Խաչատրյանի (այդ ժամանակ մարզպետ, Լիսկա մականվամբ) տան բակում Սուրեն Խաչատրյանի որդու կողմից: Իրական միջադեպը կոծկելու փորձեր արվեցին Սուրեն Խաչատրյանի կողմից: Այժմ դատավարությունը շարունակվում է:
Վահե Ավետյանի, Պողոս Պողոսյանի,Հրաչ Մուրադյանի, Ավետիք Բուդաղյանի….
մահը, յուրաքանչյուրիս մահն է:
Մեղադրյալների շարքերում բացակայում են իսկական հրահանգ տվողներն ու հրահրողները: Մենք պահանջում ենք պատասխանատվության ենթարկել կամայականությունն ու անպատժելիությունը: Այդժամ սպանողները, կգիտակցեն, որ մարդիկ անտեր չեն: Կգիտակցեն, որ ժողովրդի օրենքից, դատից, պատժից ոչ մի տեղ չեն փախչի: Դա կստիպի նրանց երկու անգամ մտածել ձեռք բարձրացնելուց առաջ: Նրանք կիմանան, որ այս մարդկանց թիկունքին կանգնած է մի ամբողջ ազգ աշխարհի բոլոր ծայրերում, այդ թվում` Գերմանիայում:
«Համահայկական վերածնունդ» Գերմանիայի մասնաճյուղը իր զորակցությունն է հայտնում չարաբաստիկ հանցագործությունների անմեղ զոհերի ընտանիքներին, հարազատներին ու ընկերներին:
Եկեք միասի´ն պայքարենք, որ հաստատ հաղթենք: Ուղղակի եկե´ք միավորվենք, որպեզսի չեզոքացնենք սպանողներին ու նրանց սատարողներին` մեզ ապրել խանգարողներին»: չբացահայտված մահը յուրաքանչյուրիս մահն է: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Հայկական Վերածնունդ» կազմակերպության Գերմանիայի մասնաճյուղը:
Հայտարարությունում, նաեւ ասվում է.
«2001թ. սեպտեմբերի 24-ին Պողոս Պողոսյանը սպանվեց Երեւանի «Առագաստ» սրճարանում` այդ պահին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից ծեծվելու արդյունքում: Ականատեսների վկայությամբ ծեծի պատճառ էր հանդիսացել Պողոսյանի կողմից նախագահին ուղղված ողջույնի «անհարգալից» ձեւը: Թեեւ ծեծին մասնկացել էին մի քանի հոգի, Քոչարյանի թիկնազորի միայն մեկ անդամի՝ Աղամալ Հարությունյանի նկատմամբ դատարանը որոշում ընդունեց եւ նրան դատապարտեց 1,5 տարվա պայմանական ազատազրկման՝ «անզգույշ սպանություն» հոդվածով:
2012թ. հունիսի 29-ին Վահե Գառնիկի Ավետյանը (հայ բժիշկ, ՀՀ զինված ուժերի բուժծառայության մայոր) մահացավ` կոմայից ուշքի չգալով։ Ավետյանը կոմայի մեջ էր հայտնվել ծեծից հետո, որը տեղի էր ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր (այդ ժամանակ) Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում։ Դատավարությունը դեռ շարունակվում է:
2013թ. ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանին հրազենային կրակոցով սպանում են գյուղապետարանի դիմաց: Նախաքննությունը շարունակվում է:
2013թ.հունիսի 1-ին Ավետիք Բուդաղյանը` Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուն, ով եղբայրն էր Ղարաբաղի զորամասերից մեկի հրամանատար գնդապետ Արտակ Բուդաղյանի, սպանվեց հրազենային կրակոցից Սուրեն Խաչատրյանի (այդ ժամանակ մարզպետ, Լիսկա մականվամբ) տան բակում Սուրեն Խաչատրյանի որդու կողմից: Իրական միջադեպը կոծկելու փորձեր արվեցին Սուրեն Խաչատրյանի կողմից: Այժմ դատավարությունը շարունակվում է:
Վահե Ավետյանի, Պողոս Պողոսյանի,Հրաչ Մուրադյանի, Ավետիք Բուդաղյանի….
մահը, յուրաքանչյուրիս մահն է:
Մեղադրյալների շարքերում բացակայում են իսկական հրահանգ տվողներն ու հրահրողները: Մենք պահանջում ենք պատասխանատվության ենթարկել կամայականությունն ու անպատժելիությունը: Այդժամ սպանողները, կգիտակցեն, որ մարդիկ անտեր չեն: Կգիտակցեն, որ ժողովրդի օրենքից, դատից, պատժից ոչ մի տեղ չեն փախչի: Դա կստիպի նրանց երկու անգամ մտածել ձեռք բարձրացնելուց առաջ: Նրանք կիմանան, որ այս մարդկանց թիկունքին կանգնած է մի ամբողջ ազգ աշխարհի բոլոր ծայրերում, այդ թվում` Գերմանիայում:
«Համահայկական վերածնունդ» Գերմանիայի մասնաճյուղը իր զորակցությունն է հայտնում չարաբաստիկ հանցագործությունների անմեղ զոհերի ընտանիքներին, հարազատներին ու ընկերներին:
Եկեք միասի´ն պայքարենք, որ հաստատ հաղթենք: Ուղղակի եկե´ք միավորվենք, որպեզսի չեզոքացնենք սպանողներին ու նրանց սատարողներին` մեզ ապրել խանգարողներին»:
No comments:
Post a Comment