Թուլացավ ընդվզման ուժը, գործը տարվում է «ծածկադմփոցի» ճանապարհով
Facebook-ի օգտատեր Համլետ Կիրակոսյանն իր էջում գրում է.
«Այս իշխանությունների վրա պետք է անընդհատ ճնշում գործադրել, որպեսզի միշտ իրենց ետեւում զգան հասարակության շունչը եւ ընդվզման ալիքը, այլապես իշխանությունը մշտապես կօգտագործի իրեն քաջ հայտնի «ծածկադմփոցիի» գործելակերպը: Սրա ամենաթարմ օրինակը. հասարակությունն ընդվզում ու ակտիվորեն պայքարում էր Նեմեց-Ռուբո Հայրապետյանի դեմ, եւ վերջինս այդ ճնշման տակ մանդատը վայր դնելու մասին հայտարարություն արեց, ճիշտ է, կոկորդիլոսի արցունքներ թափելով... Ընդվզման ալիքը մի փոքր թուլացավ ու արդեն նախապատրաստվում է կոնտր-հայտարարությունը՝ մանդատաթողության հայտարարությունից հրաժարման մասին: Կամ. քանի դեռ հասարակությունը ակտիվ էր, կարծես թե «Հարսնաքարի» գործի նախաքննությունն ընթանում էր որոշակիորեն օբյեկտիվության հատիկներ պարունակող ճանապարհով: Թուլացավ ընդվզման ուժը, եւ գործը տարվում է «ծածկադմփոցի» ճանապարհով...»:
No comments:
Post a Comment