Ցավս աննկարագրելի է , բայց լռել այլևս չեմ կարող: Ես՝ Նվարդ Գառնիկի Ավետյանս, որպես Վահե Գառնիկի Ավետյանի քույր, պահանջում եմ օրենքի ամբողջ խստությամբ պատժելՀարսնաքարի ողբերգության ԲՈԼՈՐմեղավորներին: Ինձ չի հետաքրքրում այն փաստը,թե ով կամ ովքեր են կանգնած այս ամենի հետևում, ինձ հուզում է մի բան .«Պիտի պատասխան տան բոլոր մեղավորները եղբորս սպանության համար»: Չբավարարված լինելով այս տեսակ հետաքննությունից՝ մասնավորապես « քննական գաղտնիություն, ծանոթություն, անհեթեթ հայտարարություն», որոնք խորապես վիրավորում են իմ ընտանիքի վիշտն ու եղբորս անունը, պահանջում եմ տեղյակ պահել բոլոր անսխալ ու տրամաբանական արդյունքները ու զերծ պահել պետական մարմիների անհեթեթ հայտարարություններից: Պահանջս ուղղում եմ Հ Հ նախագահ Սերժ Սարգսյանին ու հավատում, որ այսպիսով քայլ կլինի արված դեպի անպատժելիություն Հայաստանում ,ինչը ահազանգ է բոլորի համար սկսած հասարակ քաղաքացուց մինչև անգամ հանրապետության նախագահ: Եթե այսօր ինչոր հաստավիզ, անուղեղ ու անհասկանալի ծննունդով երևույթներ կատարելով տիրոջ կարգադրությունը կատաղած ցուլի պես վերջ են տալիս անմեղ մարդու կյանքին ու չեն պատժվում արժանավույն, ապա անկասկած կգտնվեն ոմանք,ովքեր «անզգուշությամբ» կգնան նույն քայլին հանդեպ մի օլիգարխի, նախարարի կամ ինչու ոչ նախագահի ընդդեմ: Համաձայնեք Պ նախագահ, որ սա այնքան էլ անիրական պատասխան չի կարող լինել հուսալքված ժողովրդի համար: Ինչպես ասել էր Պն նախարար Ս Օհանյանը , փոխգնդապետի փոխարեն կարող էին լինել մեզանից յուրաքանչյուրը բայց չպետք է հասնենք այդտեղ:
No comments:
Post a Comment