Wednesday, August 29, 2012
Նեմեցը հանրային տրիբունալի առաջ
Հայաստանում ստեղծվում է Վահե Ավետյանի գործով հանրային տրիբունալ, որը մտադիր է աչալուրջ հետևել Հարսնաքար ռեստորանում ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության հետաքննությանը և հասնել բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն, այդ թվում նաև պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին:
Քաղաքացիական դատարանի նախատիպն արդեն գոյություն ունի. այս տարվա գարնանը մի խումբ երիտասարդ ակտիվիստներ դատավճիռ կայացրեցին, համաձայն որի Մաշտոցի պուրակում անօրինական տեղադրված «բուտիկները» պետք է ապամոնտաժվեն: Վճռից հետո ձևավորվեցին քաղաքացի-ակտիվիստների խմբեր, ովքեր ձեռնամուխ եղան ապամոտաժել «բուտիկները»: Եվ արդյունքում, համառ պայքարից հետո Մաշտոցի պուրակը փրկվեց:
Այժմ նույն մեխանիզմը քաղաքացի-ակտիվիստները մտադիր են կիրառել Վահե Ավետյանի գործով, և այնպես, ինչպես Մաշտոցի պուրակում քչերն էին հավատում «օպերացիայի» հաղթանակին, այժմ նույնպես հնչում են թերահավատ կարծիքներ, որ իշխանությունն ամեն դեպքում «կծածկի» Ռուբեն Հայրապետյանին, մանավանդ որ Մաշտոցի պուրակում խոսքը գնում էր օլիգարխների սեփականության մասին, ում անուններն այդպես էլ հայտնի չդարձան, իսկ այստեղ խոսքը կոնկրետ անձի և նրա ազատության մասին է:
Սակայն հաղթանակի շանսերը մեծ են, քանի որ առաջին հերթին կա լավ նախադեպ, իսկ երկրորդ` իշխանությունն ակնհայտ տեղի է տալիս, երբ քաղաքացիական ճնշումն ուժեղանում է:
Հանրային տրիբունալի ստեղծման վերաբերյալ նախաձեռնող խմբի հայտարարության մեջ ասվում է, որ իշխանությունն ինքն է ամեն ինչ անում, որպեսզի մարդիկ ընտրեն ինքնադատաստանի ճանապարհը, և Տրիբունալը ստեղծվել է իրադարձությունների նման զարգացումը թույլ չտալու համար: Դա իրականում այդպես է. իրավապահ և դատական համակարգերի կամայականությունները և ակնհայտ կողմնակալությունը մարդկանց դրդում են հարցերը լուծել անօրինական ճանապարհով: Դեռ շարունակում է գործել կաշառք վերցնելը և «տանիք» գտնելը, սակայն հեռու չէ այն օրը, երբ ինչ-որ մեկի նյարդերը տեղի կտան:
Քաղաքացիական տրիբունալը հավանաբար դատավճիռ կկայացնի, և հավանաբար կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն այն կատարել: Դա չի լինելու Լինչի դատաստան, այլ դատավճիռ, որը կկայացվի հանրության կողմից: Դրա դեմ անզոր կլինի նույնիսկ պետական դատական համակարգը, որը ինքն իրեն մեկուսացրել էր արդարադատությունից:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment