Friday, November 22, 2013

Վիճակագրական ծառայության երեկ հրապարակած «ՀՀ մարզերը և Երևան քաղաքը թվերով» հերթական զեկույցում բերվել են ՀՀ մարզերի բնակչության թիվը:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ ըստ այդմ, մարզերում բնակչությունը 1 տարվա ընթացքում նվազել է 3-17 տոկոսով:

Այսպես. Արագածոտնի մարզի բնակչությունը այս մեկ տարվա ընթացքում նվազել է 10 հազարով կամ 6.9 տոկոսով, Արարատինը՝ 20 հազարով, կամ 7.2 տոկոսով, Արմավիրինը՝ 20.3 հազարով կամ 7 տոկոսով, Գեղարքունիքինը՝ 7.5 հազարով, կամ 3 տոկոսով, Լուոու մարզինը՝ 47.5 հազարով, կամ 17 տոկոսով, Կոտայքինը՝ 28 հազարով կամ 10 տոկոսով, Շիրակինը՝ 31 հազարով կամ 11 տոկոսով, Սյունիքինը՝ 11 հազարով կամ 7.3 տոկոսով, Վայոց Ձորինը՝ 4 հազարով կամ 6.9 տոկոսով, Տավուշինը՝ 6.5 հազարով կամ 5 տոկոսով: Երևանի բնակչությունն այդ ընթացքում նվազել է 61 հազարով, կամ 5.4 տոկոսով:

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:Նյութի աղբյուրը ` http://newsbook.am/?21029&l=am/

No comments:

Post a Comment