«Ես բացառում եմ, որ ինձ ծեծի ենթարկած լինի մեկ հոգի, մենք շրջապատված ենք եղել 15-20 հոգով, առաջին հարվածը ստացել եմ ետևից՝ ծոծրակիս, հետո միանգամից դիմացից եմ հարված ստացել, ինձ ծեծի են ենթարկել 4-5 հոգի, չեմ բացառում, որ Գարիկ Մարգարյանը ևս հարվածել է, սակայն ես նրա հետ չեմ խոսել ու չեմ հայհոյել և իմ դիմացից հարվածողը նա չի եղել», Վահե Ավետյանի գործող տուժող, բժիշկ Արտակ Բայադյանը այսօրվա դատական նիստին ժխտեց ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի վերջերս դատարանում տված լրացուցիչ ցուցմունքը, որով նա հայտարարել էր, որ միայն ինքն է ծեծի ենթարկել Բայադյանին:
Տուժողը ժխտեց նաև մեկ այլ ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի ցուցմունքը, ով հայտարարել էր, որ ինքն է միայն ծեծի ենթարկել Ավետյանին ու նրա բոլոր վնասվածքներն ինքն է հասցրել.
«Ավետյանը շրջապատված էր մի քանի հոգով և նրան մի քանի հոգի են ծեծի ենթարկել», վստահորեն ասաց Բայադյանը: Վերջինս նշեց նաև, որ բոլոր ամբաստանյալներին էլ տեսել է դեպքի վայրում՝ ավտոկայանատեղիում:
Բայադյանը չհաստատեց նաև ամբաստանյալ Մարգարյանի այն խոսքերը, որ եղել է փոխադարձ ծեծկռտուք ու տուժողը ընկած ժամանակ հայհոյել է Մարգարյանին.
Տուժողների հարցաքննության ժամանակ ակտիվ էին նաև ամբաստանյալները, նրանք, թե հարցեր էին տալիս և թե հայտարարություններ անում: «Դու չէի՞ր, որ գետնին ընկած ինձ քֆուրներ էիր տալիս, ես էլ մայկիցդ քաշում էի»,-Բայադյանին հարց ուղղեց Գարիկ Մարգարյանը, իսկ տուժողը պատասխանեց, որ գետնին ընկած ժամանակ իր հագին «մայկա» չի եղել:Խոսք ասելու ցանկություն հայտնեց նաև մեկ այլ ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը, ով իր վրա էր վեցրել Վահե Ավետյանին ծեծելու պատասխանատվությունը.
«Ո՞րն ա եղել իմ միտումը, որ տանեի իրանց ավտոկայանատեղի 25-30 հոգով ծեծեինք լանգետ սարքեինք, ոնց իրանք ասում են: Ստեղ թշնամական մթնոլորտ են ստեղծել Եգորյանի պես մարդիկ:»
Տուժող Բայադյանին հարցեր ուղղեցին նաև ամբաստանյալների պաշտպանները, Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը փորձեց պարզել, թե հնարավոր չէ՞, որ տուժողը չի տեսել Ավետյանին ծեծողներին, ինչպես մյուս տուժողների դեպքում է և միայն պատմածների վրա հիմնվելեվ է ասում:«Վահեին ինձնից երեք-չորս վարկյան առաջ են հարվածել դրա համար էլ կարող եմ ասել», պատասխանեց Բայադյանը:
Պաշտպանական կողմի մեկ այլ ներկայացուցիչ՝ փաստաբան Միհրան Պողոսյանը, փորձում էր պարզել, թե ինչու՞ է տուժողը նախորդ դեպքերում ենթադրություններ արել ամբաստանյալների արարքների վերաբերյալ, իսկ այժմ չի ցանկանում պատասխանել, թե արդյո՞ք Ավետյանի քիթը եղել է կոտրված, մի քանի անգամ պատասխան չստանալով՝ պաշտպան Պողոսյանը որոշեց պարզել Բայադյանի ներկա առողջական վիճակը.
«Որ հարվածներից ուղեղի ցնցում էիք ստացել անցել ա՞», հարցրեց տուժողին Բայադյանը, ինչի համար էլ դատավոր Դավիթ Հարությունյանը տուժողի և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու պատճառով սանկցիա կիրառեց փաստաբանի նկատմամբ:Բայադյանի ցուցմունքից հետո որոշեց հայտարարություն անել Գարիկ Մարգարյանը.«Տուժողը ճիշտ չի ասում, իրան ծեծողը մենակ ես եմ եղել, պետք չի կինոներ պատմել, ինքը ուշաթափված էլ չի եղել, էս ինչ ֆանտաստիկաներ են», ասաց ամբաստանյալը:
Դատարանում այսօր ցուցմունք տվեց նաև գործոց մյուս տուժող Գարիկ Սողոմոնյանը, ինչպես Բայադյանը, նա ևս նշեց, որ պնդում է դատաքննության ընթացքում տված իր ցուցմունքները:Հիշեցնենք, որ ամբաստնյալ Նորայր Հայրապետյանը իր տված լրացուցիչ ցուցմունքում ասել էր, որ ինքը ապտակել է Գարիկ Սողոմոնյանին, քանի որ նա հայհոել է իրեն և դրանից հետո ծեծի է ենթարկել Վահե Ավետյանին, իսկ մեկ այլ ամբաստանյալ Արթուր Բաբոլյանն էլ պատմել էր, որ ինքը մտել է Սողոմոնյանի և Նորայր Հայրապետյանի միջև և ծեծի է բռնվել Նորայրի վրա հարձակվել փորձող Սողոմոնյանի հետ:
«Ես ոչ մեկին չեմ հայհոյել, Նորայրի հետ հանգիստ խոսում էինք, երբ հանկարծ ծեծկռտուքը սկսեց ու մենք մտանք դրա մեջ, հետո Նորայրը շրջվեց ու ինձ հարվածեց, ես ընկա աչքերիս առաջ սևացել էր, հետո փորձեցի վեր կենալ, բայց նորից եմ հարված ստացել ու ուշագնաց եմ եղել», պատմեց տուժող Սողոմոնյանը: Վերջինս չկարողացավ հստակ ասել իրեն մի հոգի է ծեծի ենթարկել, թե մի քանի հոգի, սակայն պնդեց, որ զույգերով առանձին կռվող անձանց չի նկատել, այլ ընդհանուր խառնաշփոթ ու խառը ծեծկռտուք է եղել: Սողոմոնյանը նշեց նաև, որ ինքը Արթուր Բաբլոյանին չի նկատել, նրա հետ փոխադարձ ծեծկռտուքի մեջ չի եղել և մարմնական վնասվածք էլ չի հասցրել, ինչպես ասել էր ամբաստանյալ Բաբլոյանը:
«Ես ու դու, որ կռվել ենք ուրիշ ոչ մեկ չի եղել, խի՞ չես ասում», հարցրեց ամբաստանյալ Բաբլոյանը, որին տուժողը պատասխանեց, որ եթե նման բան տեղի ունեցած լիներ, ապա ինքը կասեր. «Ոչ մեկից ոչ ամաչում եմ, ոչ էլ վախենում», հավելեց տուժողը:Սողոմոնյանի ցուցմունքի ավարտից հետո հայտարարություն անելու ցանկություն հայտնեց նաև ամբաստանյալ Արման Բաղդասարյանը, նա ևս ասաց, որ տուժողները ու մասնավորապես Արտակ Բայադյանը ճիշտը չեն ասում և դրանք սուտ ցուցմունքներ են:
Ուշագրավ է, որ ինչպես Արման Բաղդասարյանը, այնպես էլ մյուսները հաճախ նշում են, որ իրենք`ամբաստանյալները, ճիշտ են ասում` նկատի ունենալով վերջին լրացուցիչ ցուցմունքները, չնայած այն հանգամանքին, որ ըստ այդ ցուցմունքների՝ իրենցից երեքը առանձին անհատների են ծեծի ենթարկել, տեղյակ չեն եղել մնացածների գործողություններին, իսկ ամբաստանյալ Արման Բաղդասարյանն էլ նշում է, որ ինքն ընդհանրապես տեղյակ չի եղել կատարվածից ու ավելի ուշ է իմացել.
«Ակնհայտ ա, որ ուզում են այս ցուցմունքով ցույց տալ, թե իբր բոլորը մասնակցել են, բոլորն էլ գիտեն, որ ես դեպքի վայրում չեմ եղել, ամբաստանյալները իրենց ցուցմունքերում ճիշտը պատմել են թող իրանք էլ ճիշտը խոսան:», ասաց ամբաստանյալը:Այսօրվա նիստին ներկա չէր չորրորդ տուժող Արկադի Աղաջանյանը, որի մասին տուժող Էդգար Նիկոյանն ասել էր, որ նա Հայաստանում չի գտնվում, դատավորը որոշեց, որ պետք է հարցում անել և պարզել, թե արդյոք տուժողը գտնվում է Հայաստանից դուրս:
No comments:
Post a Comment