Հետազոտությունը ցույց է տալիս, որ արտագաղթի հիմնական պատճառներից մեկը մեր երկրում դասակարգային լարվածությունն է։
«Բնակչության 46 տոկոսը, եթե հնարավորություն ունենար, կարտագաղթեր»,- հետազոտության տվյալները «Այ Փի ԷՍ Սի» Քաղաքական և Սոցիոլոգիական Խորհրդատվությունների Ինստիտուտի անցկացրած սոցհարցումների արդյունքն է։
Այսօր «Արտագաղթի հոգեբանությունը» թեմայով գիտաժողովի ժամանակ սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Սամվել Մանուկյանը ներկայացրեց Հայաստանի բնակչության արտագաղթի պատճառները. «Հասարակության 80 տոկոսը Հայաստանից մեկնում է սոցիալ- տնտեսական պատճառներով, հարցվածներից 3-ից 2-ը գնալու ցանկություն ունի։ Արտագաղթին խթանում է այն, որ մեր երկրում դասակարգային լարվածություն կա», - ավելացրեց Մանուկյանը։
Հայաստանում արտագաղթը կանխելու համար Սամվել Մանուկյանը հետևյալ քայլերն է առաջարկում. «Զարգացնել երկրի որակական տնտեսությունը, պետք է կանխել մեծահարուստների և իշխանությունների օրենքն իրենց սեփական շահերին ծառայեցնելու պրակտիկան»։
Տնտեսական գիտությունների թեկնածու Կառլեն Խաչատրյանը ներկայացրեց Հայաստանի բնակչության արտագաղթի հակվածության գործոնի իր վերլուծությունը. «Թյուր կարծիք է, թե երկիրը լքած մարդու համար արտասահմանում ամեն ինչ լավ է, ամեն ինչ գունավոր է»:
Ըստ նրա, մեկնում են միջին տարիքի տղամարդիկ, և այս դեպքում կրթական մակարդակը արտագաղթի միտումների վրա որևէ ազդեցություն չունի. «Աշխատավոր ուժն աշխատանք ունենալու հույսով մեկնում է՝ անկախ կրթությունից»։
Նրա խոսքերով՝ թե աշխատանք ունեցողները, թե չունեցողները ցանկություն ունեն լքել երկիրը: Իսկ ներգաղթողների պարագայում երկրում աշխատանք ունեցողներն այլեւս չեն ցանկանում մեկնել»:
No comments:
Post a Comment