«Առավոտ» օրաթերթի 2012 թ. օգոստոսի 16-ի համարում տպագրված ««Հարսնաքարի» գործով խուլիգանական դրդումն ակնհայտ է» հոդվածում մոսկվաբնակ իրավաբան Արամ Մխիթարյանը ծանրակշիռ փաստարկումներով հերքելով «Հարսնաքարի» դեպքով զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվանը հանգեցրած գործողությունները որպես Քր. Օր-ի 112 հոդվածի 2-րդ մասով («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը») նախատեսված արարք որակելը, փորձում է դրանք ներկայացնել որպես ՀՀ Քր. Օր.-ի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք (սպանություն), որը կատարվել է անուղղակի դիտավորությամբ:
Թեև հնարավոր չէ միանշանակ կարծիք հայտնել, սակայն խիստ ուշագրավ է, որ այս հրապարակումը հաջորդեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների կողմից դիտարկվող որակումը վիճարկող միջնորդությունը ներկայացնելուն: Միջնորդության մեջ հանգամանալից կերպով ապացուցվում է, որ Վահե Ավետյանի մահվանը հանգեցրած գործողությունները առնվազն պետք է որակել որպես դիտավորյալ սպանություն: Մինչդեռ Վահե Ավետյանի մահվանը հանգեցրած գործողությունները պետք է որակել ՀՀ Քր. Օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասով (ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանություն, որը պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ): Համեմատության համար հարկ է նշել, որ դիտարկվող հանցագործությունն ըստ Արամ Մխիթարյանի առաջարկության` Քր. Օր.-ի 104-րդ հոդվածի 1-ին մասով, որակելու պարագայում (առանց ծանրացուցիչ հանգամանքների կատարված դիտավորյալ (անուղղակի դիտավորությամբ դրսևորված) սպանություն) այն կատարող անձանց համար նախատեսվում է ազատազրկում` ութից տասնհինգ տարի ժամկետով:
Տվյալ պարագայում նկատի ունենալով դիտավորության անուղղակի բնույթը և հաշվի առնելով համապատասխան դատական պրակտիկան կարելի է կանխատեսել, որ սպանությունը «բացահայտելու» պարագայում այն կատարած անձանց պատիժը չի գերազանցի տասը տարի ազատազրկման սահմանը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիտարկվող հրապարակման հեղինակն իր փաստարկումները ներկայացրել է քրեական իրավունքի գիտության խորհրդառուսական դպրոցի և Ռուսաստանի դատական պրակտիկայի հիման վրա, ինչպես նաև նկատի ունենալով, որ ՀՀ իրավապահ մարմինները նույնպես, որպես կանոն, հիմք են ընդունում այդ դպրոցի տեսակետները, վերը նշված մոտեցման հիմնավորումը ևս կներկայացվի նույն տիրույթում:
1. Վահե Ավետյանի սպանությունը կատարվել է դիտավորությամբ
Ըստ խորհրդառուսական քրեական իրավունքի տեսության, բացի Քրեական օրենքում նշված ուղղակի և անուղղակի տեսակներից, կան նաև դիտավորության այլ տարատեսակներ:
Ըստ ձևավորման պայմանների՝ դիտավորությունը կարող է լինել կանխամտածված, հանկարծակի առաջացած և աֆեկտային (հոգեկան խիստ հուզմունքի հետևանքով առաջացած): Կանխամտածված դիտավորության պարագայում մեղավոր անձը հանգելով հանցագործություն կատարելու որոշման, նախապես (որոշակի տևողությամբ ժամանակահատվածում) մտածել է դրա բոլոր էական մոմենտները, մշակել է պլան, կանխատեսել է այլ դետալներ (օրինակ` կանխամտածված սպանության պարագայում): Հանկարծակի առաջացած դիտավորության պարագայում մեղավորը հանցագործություն կատարելու իր մտադրությունն իրագործում է անմիջապես կամ կարճ ժամանակ անց` առանց մանրամասները մտովի ճշգրտելու:
Ըստ հանցագործության սուբյեկտի կողմից իր գործողությունների հետևանքները կանխատեսելու աստիճանի` դիտավորությունը կարող է լինել որոշակի (կոնկրետացած) և անորոշ (չկոնկրետացած): Իր հերթին` որոշակի (կոնկրետացած) դիտավորությունը կարող է լինել հասարակ և ալտերնատիվ: Հասարակ որոշակի դիտավորության պարագայում մեղավորը մտադիր է հասցնել միայն մեկ` որոշակի հանցավոր հետևանք. սպանության պարագայում մեղավոր անձի դիտավորությունն ուղղված է տուժողին մահ պատճառելուն, ընդ որում այլ հանցավոր հետևանքները մտովի բացառվում են: Տվյալ դեպքում` մահվան վրա չհասնելու պարագայում, արարքը որակվում է որպես սպանության փորձ: Ալտերնատիվ որոշակի դիտավորության պարագայում մեղավոր անձը գիտակցում է իր գործողությոiնների հետևանքով իր կողմից կանխատեսելի մեկից ավելի և անհատապես որոշակի հետևանքների (օրինակ` կոշտ առարկայով գլխին հասցվող ուժգին հարվածը կարող է հանգեցնել մահվան կամ ծանր մարմնական վնասվածքի) առաջացումը և ցանկանում է դրանցից ցանկացածի վրա հասնելը: Ալտերնատիվ որոշակի դիտավորությամբ կատարված հանցագործությունը պետք է որակվի ըստ փաստական հետևանքի (եթե հանգեցրել է մահվան` որպես սպանություն, իսկ եթե ոչ` որպես ծանր մարմնական վնասվածքի պատճառում): Անորոշ (չկոնկրետացած) դիտավորության պարագայում մեղավոր անձը կանխատեսում է, որ իր գործողությունները կհանգեցնեն հանցավոր հետևանքների, սակայն դրանք չի պատկերացնում բավարար որոշակիությամբ: Անորոշ (չկոնկրետացած) դիտավորությամբ կատարված հանցագործությունը նույնպես պետք է որակվի ըստ փաստական հետևանքի:
Այժմ ներկայացնենք Վահե Ավետյանի սպանության հիմնական դրվագները ըստ գործի վերաբերյալ շրջանառվող տեղեկույթի (հիմնականում հիմք ընդունելով գործի վերաբերյալ տուժողի ծնողներից, ընկերներից, ինչպես նաև նրա իրավահաջորդի ներկայացուցիչներից ձեռք բերած տվյալները, քանի որ իրավապահ մարմնի ներկայացրած տվյալները ակնհայտորեն հավատ չեն ներշնչում և լիարժեք հիմքեր են տալիս նրան կողմնակալության և/կամ անձեռնահասության մեջ կասկածելու համար):
Մեղադրյալները և գործով «չպարզված» մի խումբ անձինք նախապես հանցավոր համաձայնության գալով պլանավորել և իրականացրել են հետևյալ գործողությունները:
Նրանցից մեկը Վահե Ավետյանին առանց բռնության ռեստորանից դուրս է հրավիրել` որպես պատրվակ նշելով ռեստորանում ծագած չնչին վիճաբանության հանգամանքները պարզելու նպատակը, խաբեությամբ հեռացրել ռեստորանի շենքից դեպի «աչքից հեռու» վայր, որտեղ նրան առնվազն ուժգին ծեծի ենթարկելու նպատակով կազմ ու պատրաստ սպասել են մի խումբ անձինք: Բնականաբար, Վահեն նման ելք չի կանխատեսել, քանի որ նրա համոզմամբ իրեն ընդամենը մի մարդ է դուրս հրավիրել` իրենց միջև տեղի ունեցած թեթև վիճաբանության հանգամանքները պարզելու նպատակով: Ինչպես Վահեին դուրս հրավիրող անձին, այնպես էլ մյուսներին հաստատապես հայտնի է եղել, որ երբ Վահեն հասնի նախատեսվող ծեծի վայր, իրենք բոլորը միասին պետք է առանց վիճաբանության հանգամանքները պարզելու փորձ անելու (ինչպես արդեն նշվեց, դա ընդամենը Վահեին ծեծի վայր հասցնելու պատրվակ է եղել) հարձակվեն նրա վրա և ուժգին հարվածներ հասցնելով՝ սաստիկ ծեծի ենթարկեն նրան: Այդ անձանց մեծ մասը հայտնի օլիգարխի այսպես կոչված «թիկնապահներ» են, իրար վաղուց են ճանաչում և տվյալ վայրում հավաքվել են հեռախոսներով միմյանց տեղեկացնելու միջոցով: Նրանք ֆիզիկապես մարզված են և հաստատապես իրազեկ են, որ իրենք տիրապետում են այնպիսի ուժգնության հարվածների, որոնք կարող են անգամ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ հասցնել մարդուն, տվյալ դեպքում` Վահեին:
Այդ մարդիկ և Վահեն միմյանց նախկինում չեն ճանաչել: Բացի Վահեի հետ թեթև վիճաբանություն ունեցած և նրան նախատեսվող ծեծի վայր ուղեկցած անձից, մյուսները Վահեի հետ երբևէ որևէ առնչություն չեն ունեցել: Երբ Վահեն տեղ է հասել, նրանք խմբով մոտեցել են, գետին են տապալել նրան և սկսել են ուժգին հարվածներ հասցնել: Ընդ որում` գրեթե բոլոր հարվածները հասցվել են կենսական կարևոր օրգանի` գլխի շրջանում: Հարվածները շարունակվել են անգամ ինչ-որ պահից Վահեի ուշագնաց լինելուց հետո: Ծեծը դադարեցվել է միայն այն ժամանակ, երբ ծեծողների համար պարզ է դարձել, որ Վահեն ամենայն հավանականությամբ մահացել է: Կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ստանալով` Վահեն առանց գիտակցության գալու մահացել է դեպքից 13 օր անց:
2. Վահե Ավետյանի սպանությունը կատարվել է ծանրացուցիչ հանգամանքներում
Վահե Ավետյանի սպանության ծանրացուցիչ հանգամանքներից են Քր. Օր-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ և 10-րդ կետերով նախատեսված հետևյալ հանգամանքները.
Սպանությունը առանձին դաժանությամբ կատարելը (5-րդ կետ)
Վահե Ավետյանի մահը վրա է հասել նրա կենսական կարևոր օրգանի` գլխի շրջանում բազմաթիվ հուժկու հարվածներ հասցնելու հետևանքով: Նրան ծեծի ենթարկողները կանգ չեն առել անգամ այն ժամանակ, երբ Վահեն ուշագնաց, այն է` անօգնական վիճակում է եղել և ի վիճակի չի եղել իր կյանքը փրկելու նպատակով դիմադրելու կամ խուսափելու հարվածներից: Ի դեպ, հաշվի առնելով ուժերի ծայրահեղ անհամաչափությունը, կարելի է միանշանակ կերպով պնդել, որ Վահեն ի սկզբանե եղել է անօգնական վիճակում, ինչը ՀՀ քրեական օրենսդրությամբ նախատեսված չէ որպես ծանրացուցիչ հանգամանք, սակայն, օրինակ ՌԴ քրեական օրենքով համարվում է այդպիսին: Առանձին դաժանություն է ինչպես սպանության եղանակի (տվյալ դեպքում` ծեծը որպես սպանության եղանակ) և դրա հետևանքների (տվյալ դեպքում` տուժողի համար սպանության առանձնակի տանջալի եղանակը), այնպես էլ մարդասպանների առանձին դաժանությունը` նրանց բացառիկ անմարդկայնությունը, անսրտությունը, անխղճությունը, կատաղիությունը, անգթությունը, անողորմությունը: Մարդասպաններին հաստատապես հայտնի է եղել, որ ուժգին հարվածների միջոցով կենսական կարևոր օրգան գլխի շրջանում բազմաթիվ վնասվածքներ հասցնելը խիստ տանջալի է Վահեի համար, սակայն նրանք առանձին դաժանությամբ շարունակել են այդպիսի հարվածներ հասցնել և կանգ են առել միայն այն ժամանակ, երբ հասկացել են, որ Վահեն ամենայն հավանականությամբ մահացել է:
Այսինքն, նրանց համար Վահեի մահը միանգամայն կանխատեսելի, անհատապես որոշակի և ցանկալի հետևանքներից մեկն է եղել: Մարդասպանները գիտակցել են Վահեին կյանքից զրկելու համար իրենց կողմից ընտրված եղանակի` ծեծի, առանձին դաժանությունը և գիտակցել են իրենց արարքի առաձնակի դաժան հետևանքները, ինչպես նաև ցանկացել են, որ Վահեն հենց այդ եղանակով կյանքից զրկվի: Մարդասպանների առանձին դաժանության և, մասնավորապես` նրանց կողմից Վահեի մահը որպես ցանկալի հետևանքներից մեկը համարելու մասին է վկայում նաև այն փաստը, որ նրանք իրենց կարծիքով մեռած կամ մահվան շեմին գտնվող Վահեին և նրա ծեծված ընկերներին թողել են անօգնական վիճակում ու հեռացել:
Սպանությունը մի խումբ անձանց կողմից կատարելը (7-րդ կետ)
Վահեի սպանությունը կատարել են նախապես հանցավոր համաձայնության եկած մի խումբ անձինք*: Նրանք այդ նպատակով հեռախոսներով տեղեկացրել են միմյանց և հավաքվել նախատեսվող ծեծի վայրում` նախապես համաձայնեցնելով Վահեին ռեստորանի շենքից խաբեությամբ դուրս հանելու, նախատեսվող ծեծի վայր հասցնելու և ծեծի ենթարկելու մանրամասները: Այս հանգամանքը ծանրացուցիչ է համարվում առաջին հերթին այն հիմքով, որ որպես կանոն բացառում է տուժողի կողմից իր կյանքը պաշտպանելու հնարավորությունը և դյուրացնում է հանցագործությունը մինչև վերջ հասցնելը:
Մարդասպանները գործել են համատեղ` որպես հանցակիցներ, տուժողի նկատմամբ համաձայնեցված կերպով, որոշակի դերաբաժանությամբ: Ընդ որում` նրանցից յուրաքանչյուրը գիտակցել է հանցագործության կատարման մեջ մյուսներին աջակցելու փաստը:
Սպանությունը խուլիգանական դրդումներով կատարելը (10-րդ կետ)
Մարդասպանները, բացի Վահեի հետ թեթև վիճաբանություն ունեցածից, նախկինում նրա հետ չեն առնչվել, ուստի Վահեին մահվան աստիճան ծեծելու որևէ անձնական շարժառիթ չեն ունեցել: Իրենց ընկերոջ հետ ունեցած թեթև վիճաբանությունն է եղել այն առիթը, որը խուլիգանական նկրտումներ ունեցող մարդասպաններին դրդել է ծեծելու եղանակով դաժանաբար սպանել Վահեին: Մարդասպանները ակնհայտորեն գործել են խուլիգանաբար` հանրության և համընդհանուր բարոյական նորմերի հանդեպ դրսևորելով ակնհայտ անհարգալից վերաբերմունք, բացահայտ մարտահրավեր նետելով հասարակական կարգին և ցանկացել են հակադրվել դիմացիններին` նրանց նկատմամբ ցուցանելով իրենց գերակայությունն ու բացահայտ արհամարհանքը:
Այսպիսով, վերը նշվածից պարզ է դառնում, որ Վահե Ավետյանին մահվան հասցրած գործողությունները պետք է որակել որպես կանխամտածված, ալտերնատիվ հասարակ դիտավորությամբ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանություն, որը նախատեսված է ՀՀ Քր. Օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասով (ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանություն, որը պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ):
Վարուժան Ավետիսյան,
ՀՀ Զինված ուժերի սպա, փոխգնդապետ,
փաստաբան (լիցենզիա 1339)
Օգտագործված գրականություն
1. Постановления Пленума Верховного Суда РФ от 22 декабря 1992 г.
2. Практика Верховного Суда Российской Федерации по уголовным делам за 1992 - 1994 гг. М., 1995.
3. Постановление Пленума Верховного Суда РФ «О судебной практике по делам об умышленных убийствах» от 22.12.1992 г. Бюллетень ВС РФ. 1993 г №2.
5. Бюллетень Верховного Суда РФ 1997 г. № 11.
7. Рарог А. И. «Вина в советском уголовном праве». Саратов 1987 г.
8. Курс советского уголовного права Ленинград. 1973 г.
11. Уголовное право России, учебник для вузов в двух томах, том 2, особенная часть, стр 12, издательство НОРМА, Москва, 2000 г.
14. Уголовный закон в практике мирового судьи: Научно-практическое пособие, под ред. А. В. Галахова, Глава 1. Преступления против жизни и здоровья http://lib.rus.ec/b/196712/read
*Ըստ ռուսաստանյան աղբյուրների` նախապես հանցավոր համաձայնության եկած մի խումբ անձանց կողմից սպանության կատարումը հնարավոր է միայն ուղղակի դիտավորությամբ (տես, օրինակ, Постановление Пленума Верховного Суда Российской Федерации № 1 от 27 января 1999 г. О судебной практике по делам об убийстве (ст.105 УК РФ). http://www.vsrf.ru/vscourt_detale.php?id=984):
Մինչդեռ ավելի խորը և հանգամանալից վերլուծությունը ցույց է տալիս, որ դրա կատարումը հնարավոր է նաև ալտերնատիվ հասարակ դիտավորությամբ, երբ մի խումբ անձինք նախապես հանցավոր համաձայնության են գալիս այնպիսի գործողություններ կատարելու շուրջ, որոնց հնարավոր հետևանքներից մեկը ակնհայտորեն կարող է լինել տուժողի մահը:
The peaceful demonstration is a good sign. More people should join in a future demonstration, again peacefully, and continue to put pressure on Hayrapetyan. His employees are to blame and he has a duty as an MP, business owner, and fellow Armenian to act in a just manner. Until he does so, Armenians ought to boycott any firms or products owned by him. He will feel it then. Pres. Sargsyan also needs to step up and insure the bodyguards who killed the military doctor are brought to justice. Hopefully, Vladimir Gasparyan was serious when he said the police would not let politics influence the outcome of their investigation.
Well said AR.
Peacefully boycott all companies of Hayrapetyan, until he makes amends: throws his thuggish bodyguards “under the bus” and pays unreal sums for damages to the victims and their kin. (one online booking site has already delisted his hotel at Lake Sevan)
And I don’t know what the Civil tort law is in RoA right now.
But here in the US, there would be mulimillion dollar lawsuits against the employers of the bodyguards (Hayrapetyan as a private business owner), and the establishment where the beating took place
I disagree that Pres. Sargsyan needs to get involved in the judicial process.
The Judiciary needs to develop independently. If the Pres intervenes in a case we like, he can also intervene in a case we do not like. He should stay out.
Let the various bodies do their work: if there is cover up, there is enough of an independent press in RoA at this time to keep it in the limelight.
And if the bodyguards get convicted, maybe the judge can sentence them to the LOC in Artsakh: they can be compelled to sit atop the trenches; bait for Azeri snipers; when Azeris take pot shots at them, our snipers can spot them, and….
The goons deserve no mercy for murdering a military doctor, of all people: an Armenian that murders a member of the military, who are there to protect the entire population of RoA – is worse than an external enemy.
Its time for the people to boycott all Oligarks and mafia businesses in armenia
and in the diaspora.I like to see a big demonstration in the US in front of the
Armenian embassy and consulates.And no more telethons for Armenia until
the Armenian government changes and their murderous mafia attitude changes. Armenia is not a free country .
This story reminds to the killing of the Javakhetsi friend of President Koutcharyan in 2001 ! We are still far away from a democratic state, but there remains hope that
one certain day when a murderer is really punished by a RESPONSIBLE judge the
devellopment could change.
Similar killings will go on as long as the murderers can be certain that Armenian
jurisdiction is working according to these Caucasian procedures and is unwilling to change to European standards.
This is another shameless face of corrupt government!
One day, they should all brought in the court of justice, and face the punishment.
Armenian socio-political status has to endure a massive shake up.
And the shake up will only happen when all those who suffer join together and act, instead of isolate actions of defiance.
From this unfair judgment , thousands Armenian family’s refugies from Armenia!
Hpw much Armenia been changed for a good, but never will be change Favorism, and unfair life over there! In the foreign Country, withe the foreign nations we found more comfort! Somtimes, I am very sorry that I am Armenian, because Armenians does hait each other!
I am very sorry for loss of Vahe Avetyan!
Marine,
Please do not dramatize. Armenians do not hate each other. These kind of, or worse, crimes happen in every country. I do not see a reason for you to be sorry for being Armenian.
A murder has been committed, and hopefully, criminals involved will be punished.
Unfortunately, we lost another wonderful Armenian to oligarchs. The good thing is that our society is not indifferent. This means that the society is not going to tolerate this kind of behavior and oligarchs have to be very careful about their actions.
AVAZAKNEROV EV MARTASPANEROV LETSVATS ANARTAR HAYASTAN!
INCKANEL BARGAVDGEN, ANARTATUTYUNE MISHT KMNA, DZHBACTABAR!
It is very sad to see Armenians demonstrating against Armenians for any reason. However, if Armenian politicians cannot honestly criticize this heinous act and the criminals who prey upon and kill their fellow Armenians, why should we be surprised that Turkish politicians do not criticize their own criminals of the past or present? Everyone knows that the murder of an innocent person is not the mark of a civilized society. Worse, it is a sign of lawlessness and a lack of humanity, and very dangerous to all Armenians. Amot eh – shad, shad amot eh. It seems clear that these people have no shame at all, so they bring shame onto everyone, not just themselves, and this is what brings demonstrators into the streets – their collective shame.
This unlucky Doctor Vahe…
He is like Abu-Azizi of Tunis…
He is martyr for an Armenian cause…
We are few …How can we kill each other…
Is not enough we have so many enemies…?
Shame on a such government…
Who cares to be rich only…
Who will take his money to his grave…
Like Abu-Al Amari said,
“Walk slowly without hubris-ness…underneath there are flesh”
I don’t think such people have any Armenian honest blood…
Although Dr. Vahe died…As all of us we will die one day…
But his name…is carved in our hearts and our cohorts…
More than any president…
Who comes and goes and… who will be cursed forever…for his bad attitudes…!
Amen Sylva; that was a very good comparison. How can you kill your own soldier who is there to defend his country and countrymen including those worthless violent hooligans?