Monday, September 3, 2012

«Հայկական Ժամանակ». Ռամիլ ՍաՖարովը և Ռուբեն Հայրապետյանը՝ ԱԺ արտահերթ նիստում

Վաղը ՀՀ Աժ-ն արտահերթ նիստ կգումարի՝ Ռամիլ ՍաՖարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու և Իլհամ Ալիևի կողմից նրան ներում շնորհելու խնդրի շուրշ ստեղծված իրավիճակը քննարկելու օրակարգով: Համապատասխան որոշումը կայացվել է երեկ՝ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ, որից հետո սկսվել է արտահերթ նիստ հրավիրելու նպատակով ստորագրահավաքը. դրա համար անհրաժեշտ է առնվազն 44 պատգամավորի ստորագրություն:

Աժ-ն նախատեսում է հանդես գալ հայտարարությամբ: Հովիկ Աբրահամյանը պետք է հրապարակի նաև ՀՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի դիմումը, որը նա ներկայացրել է «Հարսնաքար» համալիրում ռազմաբժիշկ Վահե Ավետյանի սպանությունից հետո: Եթե Հայրապետյանը ետ չվերցնի, ապա սեպտեմբերի 21-ին դիմումը կհամարվի ընդունված:

2 comments:

  1. Անկախության տոնին վատ նվեր չի լինի....

    ReplyDelete
  2. Կարծես թե վերնագիրը պետք է լիներ «Ռամիլ «նեմեցը» և Ռուբեն Սաֆարովը՝ ԱԺ արտահերթ նիստում»:

    ReplyDelete