Քիչ առաջ Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ընթերցեց ՀՀԿ–ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի' մանդատից հրաժարվելու մասին դիմումը:
Հիշեցնենք, որ Ռ. Հայրապետյանն իր հրաժարականի մասին հայտարարել է իրեն պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում աշխատակիցների և իր թիկնապահների կողմից հունիսի 17-ին ծեծի ենթարկված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվանից հետո ձևավորված հասարակական ճնշման արդյունքում: ԱԺ նա իր դիմումը ներկայացրել էր հուլիսի 4-ին:
Ըստ ընթացակարգի՝ եթե ԱԺ նիստում հրաժարականի դիմումի հրապարակումից հետո 15 օրվա ընթացքում Հայրապետյանը հետ չվերցնի դիմումը, նա կզրկվի մանդատից:
նեմեցը պետք է զրկվի ոչ միայն ԱԺ, այլ առհասարակ հանրային կյանքի մանդատից, դուրս մղվի քաղաքականությունից, ֆուտբոլից, այլ հասարակական ակտիվ կյանքից ու դառնա իզգոյ` այսինքն համապատասխանի իր իսկական կարգավիճակին: Մենք ոչ մի պարագայում չպետք է բավարարվենք ԱԺ մանդատով: Հարկավոր է գնալով ուժեղացնել ճնշումը, մինչև նա որպես հանրային էակ «շունչը փչի»: Դրանից հետո կարելի է թույլ տալ, որ փաստաբանները և նույնիսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հոգ տանեն նրա մասին: Թեպետ դժվարանում եմ ասել, թե ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, որին նույնիսկ ոստիկաններն են արհամարհում, ինչով կարող է օգնել նեմեցին:
ReplyDelete