«Հարսնաքարի» գործով դատական նիստի օրը հայտնի է: Նիստը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը երեկ տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատուից:
Ինչպես արդեն հայտնել էր «ՀԺ»-ն, այս գործով այժմ կալանավորված է վեց հոգի, որոնք, ըստ ոստիկանության' ռեստորանի աշխատակիցներ են, ըստ այլ տեղեկությունների' Աժ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներն են: Ռազմաբժիշկ Վահե Ավետյանի մահվան պատճառ դարձած դաժան ծեծի հեղինակներին սպասվում է մինչև 10 տարվա ազատազրկում, մինչդեռ քրեական շրջանակներում պտտվող լուրերի համաձայն՝ ազատազրկման է ենթարկվելու միայն Գարիկ Մարգարյանը, որը պետք է խոստովանի, թե միակ մեղավորն ինքն է:
No comments:
Post a Comment