Իրավապաշտպան Արթուր Սաքունցը facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Նեմեց Ռուբոն/այլևս իր կողմից քանիցս ընդունված և օրինական ընդունված մականունունով/ անփնավորությունը հրապարակավ ընդունում է.
իր համար հարցերի, խնդիրների լուծման միակ ընդունելի տարբերակը բռնությունն է, վենդետան, պատժի ենթարկելը, ըստ նպատակահարմարության նաև շաքարախտով հիվանդացնելը/այսինքն վախեցնելը/.. ոչ թե իրավական մեթոդները, ճանապարհը, այլ հենց անմիջական, իր որոշմամբ պատժի կիրառումը... և այսքանից հետո, կգտնվի որևէ մեկը , այդ թվում ինքը, վստահեցնելով, թե անմիջական պատասխանատվություն չունի Հանցաքարի սպանության մեջ??? կգտնվի մեկը, որը կասկածի տակ կդնի թե ինչպիսի հրահանգ, "ինստրուկտաժ" կարող է տրված լինել իր սեփականությունը հանդիսացող բիզնեսի անվտանգությունն ապահովող աշխատակիցներին, և այդքանից հետո կարող է զարմացած պնդել, թե ինքը զարմացած է, ապշած է. թե ինչպես է դա հնարավոր..
Ավելին ՀՀԿ, կառավարող կուսակցության անդամը, ԱԺ թեկուզ նախկին /ընդամենը մի քանի օրով նախկին/ պատգամավորը քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ հաշվեհարդարի հրապարակային կոչ անողն առանց քաղաքական, իրավական հովանավորության կարո՞ղ էր նման լկտիությամբ, օրը ցերեկով հոխորտալ, սպառնալիքներ տեղալ...???? նորմալ, ժողովրդավարական երկրում նման հայտարարություն անող ոչ միայն անձը, այլև նրա կուսակցությունը, որը լռում է, լեզուն փորն է գցում, չհամարձակվելով, որևէ գնահատական տալ, արդեն քաղաքական դիակ կլիներ... բայց դե մեր մոտ դա անքննելի է, իսկ վայ հայրենասերները սսկված, ձայնները կտրած սպասում են, թե ով է ինչ ասելու, որ մի քանի կոպեկի դիմաց սկսեն հաչալ հրապարակային լկտիությունը դատապարտողների դեմ...
Պարոն, նախագահ, պարոն գլխավոր դատախազ, պարոն ոստիկանապետ... ռուբեն հայրապետյանը օրը ցերեկով սպառնում է քաղաքացիական ակտիվիստներին.. չեք տեսնում քրեական օրենսգրքով սահմանված քրեկան հետապնդելի արարք, դուք էլ եք վախենում... թե ըստ քաղաքական նպատակահարմարության, որին, որպես վերջին փաստարկ դիմում է Նեմեց Ռուբենը, կարելի է անտեսել նման հրապարակային սպառնալիքները...խոսեք, արտահայտվեք...»։
No comments:
Post a Comment