Արդեն մի քանի ամիս Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող պոլիկլինիկաներին ստիպում են խզել պայմանագրերը սպասարկող բանկի հետ և պայմանագիր կնքել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող Հայկական զարգացման բանկի հետ:
Երևանի թիվ 17 պոլիկլինիկայից մեր խմբագրությունը բողոք է ստացել, որ արդեն չորս ամիս առաջ իրենց քաղաքապետարանի ցուցումով ստիպել են խզել պայմանագրերը «Արդշինինվեստ» բանկի հետ և սպասարկման պայմանագիր կնքել Հայկական զարգացման բանկի հետ, որի սպասարկումը դուր չի եկել պոլիկլինիկայի աշխատակիցներին:
«Նախ` ամեն աշխատավարձից 1000 դրամպահում են, հետո էլ Կենտրոնում` Երվանդ Քոչարի վրա գտնվող իրենց բանկոմատը չի աշխատում, այլ բանկոմատներ էլ լրացուցիչ պահումներ են անում:
Բողոքել ենք, ասել ենք` փոխենք բանկը, ասում են, դա քաղաքապետարանի հրահանգն է»,- մեզ հետ զրույցում դժգոհեց պոլիկլինիկայի աշխատակիցը:
This comment has been removed by the author.
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDeleteԱյսինքն ավանցի Տարոն Մարգարյանը պաշտպանում է ավանցի Նեմեցին: Ասենք՝ ճարն ի՞նչ, ոտները կկոտրեին, Ավան չէին թողնելի մտնել... Զզվելի է, անտանելի է տեսնել, թե ոնց են մեր աչքի առաջ այլասերվում՝ չխորշելով տականք մարդասպաններին ձեռք մեկնել...
ReplyDeleteADB-BJNI-noy-Aladdin--------------VOCH----------VOCH
ReplyDeleteԿոչ եմ անում Բջնիից, Նոյից, ADB բանկից, Հանցաքարից բացի բոյկոտել նաեւ նեմեցի մեկ այլ բիզնես հանդիսացող` Hummel-ի ցանկացած ապրանքատեսակ նաև Ալադին մանկական սրճարանները
ReplyDeleteՏարոնը օրինակելի հաճկատարի նման քմահաճույք-հրամաններ է կատարում, օրենքն ու բարոյականությունը ոտնահարող նրա գործողություններն այնքանով են ենթադրում նրա պատասխանատվությունը, որ դեռ չունենք նրա անմեղսունակ լինելու մասին բժշկական ապացույցներ: Իսկ հրաման արձակողի պարագան ավելի լուրջ է, ուստի նրան պետք է ամենայն լրջությամբ, սառնասրտությամբ, համակարգայնորեն և ըստ այդմ վերաբերվել: Ինչ վերաբերում է նեմեցին, ապա նրա բիզնեսը բոյկոտելուն զուգահեռ չպետք է մոռանալ, որ այդ բոյկոտն ընդամենը նեմեց տեսակին ու երևույթին բոյկոտելու, հանրային մերժումի ու պարսավանքի ենթարկելու գործընթացի օրգանական բաղադրիչն է: Պետք է քաջություն ունենանք և առաջին հերթին մեր միջից մաքրենք նեմեց-երևույթին, այնուհետև նրան հանրության միջից մաքրելը հեշտ կլինի:
ReplyDelete